«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Ջրագիծը նորոգելու համաձայնություն կար. ի՞նչ են պատմում Շուշիի մոտ կրակոցներից տուժածները

Ջրագիծը նորոգելու համաձայնություն կար. ի՞նչ են պատմում Շուշիի մոտ կրակոցներից տուժածները

Ադրբեջանցի զինվորականի կրակոցից տուժածներից մեկը պատմել է, որ դեպքից մեկ շաբաթ առաջ նույնպես աշխատել են այդ տարածքում։ Այդ ժամանակ էլ ադրբեջանցիները քարեր են նետել իրենց վրա։

Արցախի` Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում ջրագծի աշխատանքներ կատարելու համաձայնություն են ունեցել ինչպես ադրբեջանական կողմի, այնպես էլ՝ խաղաղապահների հետ։ Հիվանդանոց այցելած Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց դեպքի հետևանքով վիրավորում ստացածներից մեկը` Գագիկ Ղազարյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: 
Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: