Կառավարությունն արտոնություն տվեց «ՍՊԱՅԿԱ» ընկերությանը
Կառավարությունը դեկտեմբերի 20-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով առաջարկում է բավարարել «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար։
Որոշման նախագծով առաջարկվում է «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 28 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից 4,2 մլրդ ՀՀ դրամ՝ սեփական միջոցներից, 23,8 մլրդ ՀՀ դրամ՝ վարկային միջոցներից: Կստեղծվի 1600 աշխատատեղ՝ 190 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։