«  Փետրվար 2022  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Կարեն Հեքիմյան. «Պարոն Դումանյան, կանխեք նախատեսվող բարբարոսությունը»

Կարեն Հեքիմյան. «Պարոն Դումանյան, կանխեք նախատեսվող բարբարոսությունը»

Այսօրինակ ձևաչափով երբեք որևէ մեկին չեմ դիմել: Ստիպված եմ, քանզի այլ տարբերակ չունեմ: Եվ այսպես՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պ-ն Դումանյան (Vahram Dumanyan):

Ի տարբերություն մյուս՝ բոլոր տեսակի և ձևաչափի իշխանավորների, ես Ձեզ հարգում եմ: Դրա համար շատ հիմքեր ունեմ: Այդ իսկ պատճառով հենց Ձեզ եմ դիմում:

Վստահ եմ, գիտեք, որ 1955թ կառուցված ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գլխավոր մասնաշենքն ընդգրկված է պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում:

Վստահ եմ, գիտեք, որ այդ մասնաշենքի դիմաց գտնվող ջրավազանում նախատեսում են բազմաֆունցիոնալ շենք կառուցել:

Վստահ եմ, հասկանում եք, որ այդ կառույցի շինարարությամբ պատմական և մշակութային արժեք ունեցող շենքին էական վնաս է հասցվելու:

Վստահ եմ, գիտակցում եք, որ այդ կառույցի շինարարությամբ էական վնաս կպատճառվի գիտությանը:
Սրանից ավելի ասել չեմ ցանկանում, քանզի գիտակցում եմ, որ Ձեզ եմ դիմում:

Պարոն Դումանյան, կանխեք ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հանդեպ նախատեսվող բարբարոսությունը: Ինչ-որ կերպ կանխեք: Ծառայեցրե՛ք օրենքով Ձեզ ընձեռնված լծակները, օգտվե՛ք Ձեր հեղինակությունից: Մի խոսքով, գործե՛ք:

Ի դեպ, սա առաջին հերթին հենց Ձեզ է պետք, քանզի 100 կամ 200 տարի հետո, թերթելով պատմության էջերը, մեր հետնորդները տեսնելու են, որ 2022թ ՀՀ գիտության ոլորտի պատասխանատուն Դուք էիք: 
Միայն չասեք, որ Ձեզանից ոչինչ կախված չէ: Այդ դեպքում, ես առնվազն կտարակուսեմ: 
Կարծում եմ, որ հասկացաք:

Իսկ, եթե Ձեզ մոտ, այնուամենայնիվ, ոչինչ չստացվի, ապա ստիպված կլինեմ խնդրանքով Ձեզ դիմել. միջնորդե՛ք, որ ինձ վաճառվի ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց գտնվող ջրավազանը, որպեսզի ես էլ այդտեղ շինարարություն սկսեմ:
Շնորհակալություն:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան