«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Կարպիս Փաշոյան. Խայտառակությունից զատ սա նաև նենգ մանիպուլյացիա է

Կարպիս Փաշոյան. Խայտառակությունից զատ սա նաև նենգ մանիպուլյացիա է

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չի գնացել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, քանի որ իմացել է, թե Հայաստանը հուսալի բանակ և դաշնակիցներ ունի։

Կարծում եմ, նորմալ պետության և հասարակության մեջ նման խայտառակ ձևակերպումը պետք է դժգոհության և բողոքի մեծ ալիք բարձրացներ, հազարավոր մարդիկ պետք է դուրս գային փողոց ու շրջափակեին կառավարության շենքը։ 
Ի՞նչ է նշանակում « իմացել եմ»։ Ոնց կարող է երկրի վարչապետը, գլխավոր հրամանատարը, անվտանգության և անկախության երաշխավորը քայլեր ձեռնարկի զուտ իմանալով, առանց իր հնարավորությունների, ռեսուրսների, բանակի վիճակի, աշխարհաքաղաքական իրադրության վերաբերյալ ճշգրիտ պատկերացումներ և վերլուծություններ ունենալու։

Բայց խայտառակությունից զատ սա նաև նենգ մանիպուլյացիա է, պատասխանատվությունից խուսափելու պարզունակ հնարք։ 
Հայաստանի բանակն իր բոլոր թերություններով հանդերձ հուսալի է եղել։ Բայց հուսալիությունն ամենևին էլ ամենակարողության հոմանիշը չէ։ Նույնիսկ աշխարհի ամենազորեղ բանակը չի կարող արդյունավետ գործել, երբ դրված խնդիրները իր ուժերից վեր են, երբ չկա պրոֆեսիոնալ կառավարում և պետական հստակ քաղաքականություն։ Փաստացի Փաշինյանը անհնար, միֆական նպատակ է ձևակերպել, իսկ հիմա դրա տապալումը վերագրում է բանակին։ Ավելին՝ նույնիսկ նա չի կարողացել պետությունը տեղափոխել պատերազմական ռելսերի վրա՝ տապալելով ռազմաճակատի կառավարումն ու հանրության մոբիլիզացիան։

Իսկ ինչ վերաբերում է, դաշնակիցներին, ապա ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ երկրները երբևէ սրբազան երդում չեն տվել աջակցել Հայաստանին 7 շրջանները պահելու անիրական և արկածախնդիր ձեռնարկներում։ Միայն ապաքաղաքական տխմարը կարող է կուրորեն ինչ-որ փաստաթղթերի հղում անելով գնալ գործողության, առանց գործընկերների իրական մտադրությունները ճշտելու։ 
Այսինքն, գործ ունենք մի մեծ ստի հետ, որը ցավոք սրտի ճշմարտություն դառնալու հավակնություն ունի։

Կարպիս Փաշոյան