«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Կեղծ անտեղյակություն կամ «համա Շտիռլիցը գյուդում էր». «ՉԻ»

Կեղծ անտեղյակություն կամ «համա Շտիռլիցը գյուդում էր». «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Վերջերս տված հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, թե ենթադրո՞ւմ էր արդյոք «գլխին գալիքը», երբ 2018-ին վերցնում էր իշխանությունը, հիշեցրել է այն ասացվածքը, որ «լավատեսը վատ տեղեկացված հոռետեսն է», ու ինքը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինչքան ավելի շատ է տեղեկացել, այնքան իր լավատեսությունը նվազել է։ Պարզ ասած՝ «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» գոռգոռալու ժամանակ ինքը տեղեկացված չէր, շատ քիչ բան գիտեր (տգետ էր), դրա համար էլ լավատեսորեն բանակցությունները սկսում էր «սեփական կետից», ասում էր «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», և այլն, ու ի վերջո երկիրը հասցրեց այս օրվան։ Մի խոսքով՝ այս վիճակում հայտնվել ենք նրա «վատ տեղեկացվածության» կամ տգիտության պատճառով։

Մինչդեռ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա, հիշեցնենք, հանդիպել էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, խոսել էին բանակցային գործընթացի մասին, որից հետո հայտարարել էր, որ իրեն ոչ մի նոր բան չասվեց, ինքը «լոխ գյուդում էր»։ Այսինքն՝ պրոբլեմն այն չէ, որ ինքը վատ էր տեղեկացված ու ինչ-որ բաներ չգիտեր, պրոբլեմն այլ է՝ նա «չգիտե՛ր, որ չգիտի», իսկ դա արդեն տգիտության դասական ձևակերպումն է։

Ինչևէ։ Այսօր այդ հարցը շարունակում է ակտուալ մնալ, որովհետև ինքը հիմա է՛լ չգիտի, և չգիտի, որ չգիտի։ Դրա համար էլ մի օր Ալիևին «բարեկիրթ հարևան» է անվանում, հաջորդ օրը՝ մեղադրում ցեղասպանություն իրականացնելու ծրագրեր ունենալու մեջ, երրորդ օրը՝ «դրական ազդակներ» ստանում, չորրորդ օրը՝ հույս հայտնում, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, հինգերորդ օրը՝ կասկած հայտնում, որ Հայաստանը որպես պետություն կշարունակի գոյություն ունենալ, վեցերորդ օրը՝ նորից վստահություն հայտնում, որ «խաղաղության դարաշրջանը» բացվելու է, և այսպես շարունակ։ Նախօրեին էլ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել անկլավները, և դա պրոբլեմ չէ։

Մարդը չի հասկանում, որ պրոբլեմը ոչ թե բուն անկլավներն են, այլ այն, որ Ադրբեջանը դրանք պահանջում է։ Որովհետև այդ անկլավներն Ադրբեջանին պետք են ոչ թե որպես տարածք, այլ որպես շարունակական լարվածության պահպանման և պատերազմի վերսկսման գործիք։ Հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանն այդ անկլավները ոչ կարողանալու է բնակեցնել, ոչ էլ այնտեղ ինչ-որ բազաներ ստեղծել, որովհետև հասանելիություն հնարավոր է լինելու միայն Հայաստանի ցամաքային և օդային տարածքով, հետևաբար՝ հաջորդ քայլով Ադրբեջանը դեպի այդ անկլավներ տանող «արտատարածքային միջանցքներ» է պահանջելու։ Այսինքն՝ անկլավների թեման այն լակմուսի թուղթն է, որով հստակ երևում է՝ Ադրբեջանը խաղաղությո՞ւն է ուզում, թե՞ պատերազմ։ Խաղաղություն ուզողն այդ թեման ընդհանրապես կփակեր, և վերջ, ու եթե չի փակում՝ եզրակացությունը միակն է․ Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում է բացառապես Հայաստանի դեմ նոր պատերազմի «կազուս բելլի» ստանալու համար։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: