«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Կորոնավիրուսի հաղթահարումից հետո ամենակարևորը՝ Հայաստանի քաղաքական համակարգի առողջացումն է»

«Կորոնավիրուսի հաղթահարումից հետո ամենակարևորը՝ Հայաստանի քաղաքական համակարգի առողջացումն է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

 - Պարոն Զուրաբյան, հանրային և քաղաքական քննարկումների օրակարգում արդիական է մնում սահմանադրկան փոփոխությունների կամ նոր Սահմանադրության հարցը: Վարչապետ Փաշինը  հույս է հայտնել, որ 2021-ին կունենանք նոր Սահմանադրություն: Ինչպե՞ս եք պատկերացնում հանրային այս առանցքային պայմանագրի հնարավոր փոփոխությունները պետության կայացման, պետական ու հանրային հարաբերւթյունների կարգավորման գործում:

«Իրավական առումով նոր Սահմանադրություն ընդունել հնարավոր չէ, որովհետև նոր Սահմանադրություն ընդունել նշանակում է ընդհանրապես մի կողմ դնել սահմանադրական այս բոլոր մեխանիզմները, կանչել նոր սահմանադիր ժողով և ընդունել ամբողջությամբ նոր Սահմանադրություն, բայց Սահմանադրության մեջ կան անփոփոխելի կետեր, և անգամ եթե բովանդակությամբ ամբողջովին նոր Սահմանադրություն ներկայացվի հայ հասարակությանը, միևնույն է, պետք է մատուցվի որպես փոփոխություն, այսինքն՝ կա հիմք, կա Սահմանադրություն, որը փոփոխվել է: Այսինքն՝ ամբողջությամբ նոր Սահմանադրություն չի կարող լինել:

Բայց կարո՞ղ է լինել բովանդակությամբ նոր Սահմանադրություն, ահա սա է գլխավոր խնդիրը. կարևորը սահմանադրական մոդելի ընտրությունն է: Սահմանադրական կառավարման մոդելները լինում են երեք տեսակի՝ նախագահական, նախագահական-խորհրդարանական և խորհրդարանական: Ո՞րն է տարբերությունը. Նախագահական համակարգում կառավարությունը կազմավորում է նախագահը, խորհրդարանական համակարգում՝ խորհրդարանը, իսկ կիսանախագահական ասված նախագահական-խորհրդարանական տարբերակում կոմպրոմիս է տեղի ունենում նախագահի և խորհրդարանի միջև, նախագահը չունի նույն հզոր լիազորությունները, ինչը որ նախագահական համակարգում, նա ուղղակի կարող է նշանակել վարչապետին և կառավարությանը, բայց այդ կառավարությունը պետք է հավանություն ստանա խորհրդարանի կողմից:

Այստեղ գալիս ենք շատ կարևոր կետի. ասելով բովանդակությամբ նոր Սահմանադրություն՝ մենք ի՞նչ ենք առաջարկելու, նոր կառավարման համակա՞րգ: Հայաստանն ունեցել է նախագահական- խորհրդարանական համակարգ, հիմա ունի խորհրդարանական համակարգ, այսուհետ ունենալու ենք նախագահակա՞ն համակարգ, սա՞ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը…

Մենք բախվում ենք շատ կարևոր խնդրի, 1991թ.՝ անկախության ձեռքբերումից հետո, իր սահմանադրաստեղծ հիմնական ակտերից մեկով հայ ժողովուրդը, ի դեմս իր առաջին խորհրդարանի, ընդունել է նախագահական-խորհրդարանական  համակարգը, որպես սահմանադրական կառավարման մոդելը, ընդ որում՝ ընդունել է բացարձակ լեգիտիմ կարգով: Նկատի ունեմ այն, որ այդ կառավարման մոդելն ընդունվել է նախագահի մասին սահմանադրական օրենքով, որն ընդունվել է 1991թ. օգոստոսի 1-ին, և այդ օրենքի համար կոնսենսուսով միաձայն քվեարկել են բոլոր քաղաքական ուժերը:

1990թ. ձևավորված անկախ Հայաստանի առաջին խորհրդարանաի լեգիտիմությանը ոչ ոք չի կասկածում, եղել են ազատ ընտրություններ, բազմաթիվ քաղաքական ուժեր են ներգրավված եղել, և դա եղել է այն խորհրդարանը, որը հռչակել է Հայաստանի անկախությունը և ձևավորել է առաջին ինստիտուտները: Եվ Հայաստանի ժողովուրդը, ի դեմս իր ներկայացուցիչների, հռչակելով Հայաստանի անկախությունը, նաև ընդունել է նախագահական-խորհրդարանական կամ կիսանախագահական կառավարման մոդելը…

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում