«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ԿԽՄԿ. Հակամարտության սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռ անհայտ կորած է համարվում

ԿԽՄԿ. Հակամարտության սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռ անհայտ կորած է համարվում

Արցախում 44–օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի 303 անձ անհետ կորած է համարվում, այս մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական պատվիրակությանը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արված աշխատանքի ամփոփագրում։

Կազմակերպությունը  ավելի քան 1,450 զանգ և այց է ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում։

«Չորս ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, 12 ընտանիք  պարզել են իրենց հարազատների ճակատագրերը, 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով, հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 65 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների ընթացիկ գնահատման շրջանակներում»,– ասվում է ամփոփագրում:

Մոտ 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին: ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը:

ԴՆԹ անջատման 9 հավաքածու է տրամադրվել Երևանի Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին (ԴԲԳԿ): Երևանի ԴՆԹ լաբորատորիային տրամադրվել են հետմահու և կենսաբանական նմուշներից ԴՆԹ կրկնահանման հավաքածու,  ԴՆԹ անջատումից առաջ նմուշների մշակման հատուկ սարքավորում (կրիոգեն մանրացման սարք):

Երկու խորհրդատվական այց է կատարվել ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիա ԿԽՄԿ-ի գենետիկայի մասնագետների կողմից` ԴՆԹ թեստավորման գործընթացին փորձագիտական խորհրդատվութամբ և դասընթացով աջակցելու նպատակով:

Մեկ դիասառնարան ու ամբարձման հիդրավլիկ մեկ սայլակ է տրամադրվել և տեղադրվել Եղեգնաձորի դիահերձարանում: ԴԲԳԿ-ին տրամադրվել են նյութեր (նշտարներ, շեղբեր, դիապարկեր, և այլն) և անհատական պաշտպանության 1000 միջոց՝ աճյունների հետ պատշաճ վարվեցողության համար:

Նշենք, որ այս տարի լրանում է ԿԽՄԿ-ի՝ տարածաշրջանում ներկայության 30-ամյակը։ 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։