«  Մարտ 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. Առողջ հասարակության համար Մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել

Լևոն Տեր-Պետրոսյան. Առողջ հասարակության համար Մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել

«...եթե ընտրությունները կեղծված չլինեին, իշխանություն­նե­րը Մարտի 1-ին բռնության դիմելու կարիք չէին ունենա։ Թեեւ, ինչպես պարզ­վեց պաշտպանության նախարարի վերջերս հրապարակված գաղտնի հրա­մա­նից, բողոքի համաժողովրդական ալիքը ճզմելու ծրագիրը մտահղացված էր դեռեւս փետրվարի 23-ին, բայց իշխանություններն այդ մասին վերջնական որոշում կայացրին միայն այն բանից հետո, երբ սարսափով նկատեցին պե­տական համակարգում առաջացող ճաքերը, եւ մանավանդ, երբ ի պաշտ­պանություն Սերժ Սարգսյանի կազմակերպված բազմամարդ հանրահավա­քի մասնակիցները փետրվարի 26-ին լքեցին իրենց առաջնորդին եւ համարյա ամբող­ջությամբ միացան Ազատության հրապարակի ցուցարարներին։ Ըստ այդմ, ժողովրդի սառնասիրտ գնդակոծումը՝ ընտրագողությամբ նվաճված իշխանությունը պահպանելու վերջին եւ միակ միջոցն էր, որից եւ, միջազգային հանրության անտարբերության շնորհիվ, չխորշեց օգտվել Հայաստանի ավա­զա­կապետական վարչախումբը։ Մարտի 1‑ի սպանդի այլ պատճառների որոնումը հավասարազոր է անբարոյականության կամ նույնիսկ մեղսակցության։

ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23-ի ապօրինի հրամանի հրապարակումը վերջնականորեն ապացուցում է, որ այդ սպանդը սկզբից մինչեւ վերջ ծրագրել, կազմակերպել ու իրագործել են իշխա­նություն­ները, ինչն այլ բան, քան պետական հեղաշրջում չի կարելի անվանել:

Որեւէ բանական մարդու եւ առողջ հասարակության համար Մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել,

  • քանի դեռ պետական հոգացողության չեն արժանացել ու անհրաժեշտ կերպով չեն փոխհատուցվել Մարտի 1-ի զոհերի ընտանիքները,
  • քանի դեռ դատական կարգով չեն արդարացվել ու կրած նյութական վնասների հատուցում չեն ստացել բացառապես քաղաքական գործունեու­թյան համար ապօրինա­բար դատապարտված բոլոր անմեղ քաղաքացիները,
  • քանի դեռ չեն բացահայտվել եւ արդարադատության առջեւ չեն կանգնել ոճրագործության բուն կատարողները, սադրիչներն ու կազմա­կեր­պիչները,
  • քանի դեռ քրեական կամ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր անպարկեշտ եւ իրավախախտ դատախազներն ու դատավորները»:

Լևոն Տեր-Պետրոսյան

01.03.2010թ.


Այսօր 2025 թվականի  մարտի 1-ն է. ոչ մի սպանություն բացահայտված չէ...

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը 2008-ի մարտի 1-ին (տեսանյութ)