«  Սեպտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


«Մենք չե՛նք կարող թույլ տալ...» (տեսանյութ)

«Մենք չե՛նք կարող թույլ տալ...» (տեսանյութ)

«Ինչո՞ւ էր հայ զինվորը 30 տարի շարունակ գտնվում Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս», - նման հարցի ձևակերպումն ինքնին դավաճանական մի այնպիսի տրամադրություն է իր մեջ խտացնում, որ արժանապատվության չնչին զգացում ունեցող մարդկանց համար պետք է առհասարակ վիրավորական լիներ նման հարցադրումների մեջ ներքաշվելը:

Բայց քանի որ մենք մի յուրօրինակ աբսուրդ իրականության մեջ ենք ապրում, կարծում եմ նման հարցադրման պատասխանը սպառիչ կերպով կարելի է գտնել այս 2 րոպեանոց տեսանյութում:

«Եթե միջազգային հանրությունը ուզում է Ղարաբաղի հարցը լուծել՝ հարկադրելով պահպանել երկրների տարածային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, ապա նա՝ միջազգային հանրությունը, պարտավոր է լուծել Ղարաբաղի ֆիզիկական գոյության խնդիրը: Կլուծի՞, ցույց կտա՞ մեզ ու Ղարաբաղին այդպիսի մեխանիզմներ, մենք կհամոզվե՞նք, որ այս հարցն այլևս լուծված է, այդ ժամանակ մենք կարող է հարգենք աշխարհի կարգը: Չի՛ լուծի:

Մենք չե՛նք կարող դա անել [համաձայնել տարածային ամբողջականության սկզբունքին], մենք չե՛նք կարող ռիսկի դիմել, մենք չե՛նք կարող թույլ տալ հայ ժողովրդի գլխին երկրորդ ցեղասպանություն. բավական է, մենք դա տեսել ենք: Մենք չե՛նք կարող հաշտվել այն մտքի հետ, որ աշխարհը նորից Հայաստանում որբանոցներ կբացի. ո՛չ, մենք դրանից կշտացել ենք»:

Հարութ Ուլոյան.