Կարեվոր
Լևոն Տեր-Պետրոսյան. «Քոչվորները, բոլոր դեպքերում, հեռանալու են»
Այսօր, դժբախտաբար, հերթական անգամ մեր երկիրը գտնվում է քոչվորների, օտարների, բռնապետների ձեռքում...
«Ես միշտ էլ ասել եմ, որ անկախությունը երկրորդական է, եթե այն չի բերում ազատության: Անկախությունը ազատության հասնելու միջոցն է: Հիմա մեզ մնում է կատարել մեր ազգային ծրագրի երկրորդ մասը` նվաճել մեր ժողովրդի վերջնական ազատությունը:
Այսօր, դժբախտաբար, հերթական անգամ (դարերի ընթացքում դա շատ է տեղի ունեցել) մեր երկիրը գտնվում է քոչվորների, օտարների, բռնապետների ձեռքում: Բայց ինչպես նախորդ քոչվորները, բռնապետները, օտարները հեռացել են, նրանք նույնպես հեռանալու են:
Այս երկիրը պատկանում է ոչ թե քոչվորներին, այլ նստակյացներին, իսկ նստակյացները մենք ենք»:
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
2008թ.