«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Գևորգ Փանոսյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը չի կտակել ավերված տնտեսություն» (գծապատկերներ)

Գևորգ Փանոսյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը չի կտակել ավերված տնտեսություն» (գծապատկերներ)

Լևոն Տեր-Պետրոսյանը չի կտակել ավերված տնտեսություն

Պատերազմ և տնտեսական շրջափակում

Լևոն Տեր-Պետրոսյանի մանդատի մեկնարկը նշանավորվեց տնտեսական ծանր անկման շրջանով։ (Գծապատկեր 1)։ Երկիրը պետք է կուլ տար տնտեսական պլանավորված համակարգի խելագար ցնցումը և անցում կատարեր շուկայական տնտեսություն։ Զուգահեռ՝ Լեռնային Ղարաբաղի համակարտության սրումը ճգնաժամը դարձնում էր տասնապատիկ խորը և վտանգավոր։ Հակամարտության ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կիրառված տնտեսական շրջափակումը հանգեցրել էր էներգակիրների ներմուծման զգալի նվազման, քանի որ խորհրդային ժամանակաշրջանումՀայաստանի էներգակիրների գրեթե 90%-ը Հայաստան երկիր էր հասնում Ադրբեջանի ճանապարհով։ Իրավիճակն ավելի էր բարդացրել 1989 թվականի ԽՍՀՄ որոշմամբ Մեծամորի ատոմակայանի փակումը (1988 թվականի երկրաշարժից հետո)։ Միայն հիդրոէլեկտրակայանները կարողացան էներգիա արտադրել, այն էլ շատ բարձր բնապահպանական ծախսերով։ Շրջափակման ազդեցությունն աղետալի հետևանք ունեցավ նաև արդյունաբերության վրա։ Սերտորեն ինտեգրված խորհրդային արտադրական շղթայում և որպես էներգիայի մեծ սպառող, այդ ոլորտը 1990 թվականին  կրճատվեց 46%-ով։
Տնտեսական անկումն ուղեկցվեց արագընթաց գնաճով, իսկ գործազրկությունն ու զինված հակամարտությունը մեծ թվով հայերի մղեցին արտագաղթի՝ այսպիսով երկարաժամկետ վատթարացնելով աճի հեռանկարները։ Աբխազական պատերազմի պատճառով Վրաստանին կապող երկաթուղիների փակվելուց հետո սովի և սոցիալան ճգնաժամի ուրվականը կարող էր հետապնդել Հայաստանին,  քանի որ վերջինս կտրվել էր իր ռազմական դաշնակից և առևտրային գործընկեր Ռուսաստանից։
Բայց եթե դաշնակիցների կողմից պարտադրված շրջափակմամբ սովը կարևոր դեր խաղաց Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտության մեջ, ապա Հայաստանին հաջողվեց խուսափել հումանիտար ճգնաժամից 1991 ագրարային բարեփոխումների (հողիսեփականաշնորհում), հմուտ պետական կառավարման, և ճկուն դիվանագիտության շնորհիվ (այդ թվում նաև՝ 1992 թվականին Թուրքիայի հետ բանակցություններ ցորենի պաշարի ստացման համար մինչև եվրոպական օգնության հասնելը)։ Չնայած տնտեսական շնչահեղձությանը, Երևանը հաղթանակած դուրս եկավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և իշխանություններն այդ ժամանակ կարողացան երկիրը կանգնեցնել զարգացման ուղու վրա։

Գրաֆիկ 1.

Возможно, это изображение (текст «GDP, PPP (constant 2017 international $) 160000000000 140000000000 120000000000 100000000000 80000000000 60000000000 40000000000 20000000000 Armenia Azerbaijan -Georgia»)
 
Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ

Զինադադար և կայունացում

Տնտեսական իրավիճակը սկսեց կայունանալ 1994 թվականին զինադադարի ստորագրմամբ և իշխանությունների կողմից դրամային և բյուջետային համարժեք քաղաքականության իրականացմամբ։ Դրամը դոլարին «դե ֆակտո» ամրացնելու քաղաքականությունը հնարավորություն տվեց ամրապնդել արժույթի նկատմամբ վստահությունը և կայունացնել գնաճը, որն աստիճանաբար իջավ 6% 1996 թվականին, երբ միջին ամսական ցուցանիշը 150% էր հասել 1993 թվականին։
Հայաստանի արդյունաբերական անցումն ուղեկցվում էր կառավարության ջանքերով՝ արտադրությունն ուղղելդեպի քիչ էներգիա սպառող տեխնոլոգիաներ, և այն թույլ տվեց կայունացնել ոլորտը, որը 1994 թվականին գրանցեց 10% աճ (ԱՄՀ), ի տարբերություն 1991-1993թթ․ երբ այն շարունակաբար նվազում էր։
Ավելին, պատերազմն ավարտելուն պես (1994թ․) Հայաստանը տեմպ հաղորդեց կառուցվածքային փոփոխություններին (Գծապատկեր 3) և արագացրեց սեփականաշնորհման գործընթաց, որը հավանության էր արժանանում իր տնտեսական գործընկերների, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից։

Գրաֆիկ 2.

Возможно, это изображение (текст «70 VALUES OF SRI, 1994-2004 (IN PERCENT) 50 pu 40 30 20 10 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004»)

Нет описания фото.

Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ, EBRD

Բացի այդ, ռազմական գործողությունների դադարեցումից հետո պետական և ռազմական ծախսերիանկումը հնարավորություն տվեց նվազեցնել պետականբյուջեի դեֆիցիտը, նույնիսկ այն պարագայում, երբ հարկերի և տուրքերի հավաքագրումը դեռ խնդրահարույց էր։ Այս քայլերի շնորհիվ կառավարությունը կարողացավ շահել ֆինանսական հաստատությունների և գործընկեր երկրների վստահությունը։

Գրաֆիկ 3.

Возможно, это изображение (текст «Total Revenue, Expenditures, and Deficit (In percent of GDP) 10 20 1994 Total revenue and grants "Deficit (accrual) -10 Total expenditures»)

 
Աղբյուր․IMF

Կովկասյան այլ երկների հետ տնտեսական դինամիկ աճի հետ համեմատությունը (գրաֆիկ 4) ցույց է տալիս, որ Հայաստանի զարգացումն ընթացել է հարևան երկրների զարգացման տեմպերով, չնայած որնրանց համեմատ՝ Հայաստանն անկախության ժամանակ շատ ավելի անբարենպաստ քաղաքական և տնտեսական իրավիճակում էր գտնվում։ Բայց նույնիսկ այս պայմաններում Հայաստանն այդ տարիներին շահեկանորեն տարբերվում էր Վրաստանից ու Ադրբեջանից, որտեղ տարիներ շարունակ մոլեգնում էր ներքին քաղաքական անկայունությունը։ Իսկ կառավարության վարած տնտեսական քաղաքականության շնորհիվտնտեսությունը դարձավ առավել բազմատեսակ և աստիճանաբար վերացավ կախվածությունը գյուղատնտեսական ոլորտից։ (գրաֆիկ 5)

Գրաֆիկ 4.

Нет описания фото.

Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ

Գրաֆիկ 5.

Нет описания фото.

 
Աղբյուր․IMF

Տնտեսական ժառանգություն

1998 թվականին Քոչարյանի վարչակազմը ժառանգեց կայունացած տնտեսություն, որն արդեն ավարտվում էր շուկայական տնտեսության վերածմամբ։ Այդ տարի, Հայաստանը, չնայած ռուսական ճգնաժամին, գրանցեց 7%-ից բարձր աճ։ Հետագայում և 2000-ական թվականներից ի վեր Հայաստանում աճը պայմանավորված է եղել շինարարության ոլորտով, օտարերկրյա ներդրումներով (սփյուռք), ինչպես նաև Catch-Up էֆեկտով։ Շինարարության ոլորտում այս դինամիզմը հանգեցրել է անշարժ գույքի փուչիկի ձևավորմանը։
Սփյուռքից փոխանցումների աճը ազդել է դրամի արժևորման վրա, որն էլ զսպակ է եղել հայկական արդյունաբերության զարգացման համար։ Այս  բոլոր տարրերը հնարավորություն չեն տվել նվազեցնել գործազրկությունը, որը կարևոր բացատրական գործոն էր դարձել արտագաղթի համար։ Այդ տարիներին նաև առաջացան մենաշնորհներ և Քոչարյանի վարչակազմը չկարողացավ նախաձեռնել երկրորդ սերնդի կառուցվածքային բարեփոխումները։

Այսպիսով, 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կտակած տնտեսությունը  հեռու էր ավերված լինելուց, կայունացման գործընթացը ինչպես նաև տնտեսության արդիականացումը սկսվել էր ԼՂ հակամարտությունն ավարտելուն պես (1994 թ․)։

Գևորգ Փանոսյան