Լևոն Զուրաբյան. Այս պրոցեսով ունենալու ենք լուրջ բախումներ. Պետք է օգտվել և՛ արևմտյան, և՛ ռուսական պլանից

«ՀՀ իշխանությունները հույսը դրել են բարի կարգավորումների վրա, գնում են ոչ ադեկվատ զիջումների ճանապարհով»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Մի վիճակում, որում Ալիևը օգտվում է իրար հակասող ռուսական և արևմտյան խաղաղության պլաններից, ստանալով ադրբեջանանպաստ զիջումներ, բայց միևնույն է պատրաստվելով ուժային լուծումների, մեզ պետք է շատ ավելի ռազմավարական և հմուտ քաղաքականություն, քան այն միակողմանի և ուղղամիտ քաղաքականությունը, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը պետք է Արևմուտքի առաջ դներ ավելի լուրջ հարցեր: Ռուսական ու արևմտյան կատաղի հակասության պայմաններում հնարավոր չէ արդյունք ստանալ: Հայաստանը օգտվում է միայն արևմտյան պլանից, որը սխալ է․ փորձեք օգտվել այնպես, ինչպես Ադրբեջանը: Հայաստանը պետք է օգտվի և արևմտյան, և ռուսական պլանից, ինչպես Ադրբեջանը», նշում է ՀԱԿ փոխնախագահը:
Ժիրայր Ոսկանյանի հետ զրույցում Լևոն Զուրաբյանը խոսում է նաև Հայաստանի վրա Արևմուտք-Ռուսաստան և Արևմուտք-Իրան հակամարտությունների աազդեցության մասին: