Քաղաքական
Լևոն Զուրաբյան. «Ղարաբաղյան ղեկավարությունը նրանց պետք է որպես թիրախ». Ա1+
«Ես գիտեմ, որ նրանք ցանկացել են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը կարող էր նրանց հետ հանդիպել՝ թեկուզ գաղտնի։ Եվ նրանց փոխանցել, խորհուրդ տար, որ ավելի զգույշ արտահայտվեն։ Խոսել այն մասին, թե ինչ ֆորմալ ձև ստանա այդ կազմակերպությունը։ Բայց նրանց ղարաբաղյան ղեկավարությունը պետք է որպես թիրախ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարության նկատմամբ Փաշինյանի դժգոհությանը։