«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Ո՞րն է Փաշինյանի քաղաքականությունը և արդյո՞ք նա ունի որևէ քաղաքականություն»

Լևոն Զուրաբյան. «Ո՞րն է Փաշինյանի քաղաքականությունը և արդյո՞ք նա ունի որևէ քաղաքականություն»

խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել կապիտուլյացիա։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականություն չունի, Factor TV-ի հարցազրույցում նշում է Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը և արդյո՞ք նա ունի որևէ քաղաքականություն, թե կախված այդ պահին ուժերի բալանսի մասին իր ըմբռնումից ուղղակի գցվում է մի գերտերության շահերի սպասարկումից մեկ այլ գերտերության հաճոյանալուն։

Հայտնի չի, թե ինչ նպատակներ է նա դրել մեր առաջ, մեր հանրության, մեր պետության առաջ ղարաբաղյան կարգավորման հարցով կամ Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման, խաղաղության, անվտանգության հարցում։

Ասենք՝ 1990-ական թվականներին մենք գիտենք՝ նպատակը որն է՝ հասնել նրան, որ աշխարհը Լեռնային Ղարաբաղն ընդունի որպես ինքնություն գործոն, և դրանով ամբողջ աշխարհն ընկալի դա որպես ինքնորոշման համար պայքարի հարց։ Եվ մենք հասանք այդ նպատակին՝ 1994 թվականին ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողով հենց դա տեղի ունեցավ՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին ինքնուրույն գործոն։ Դրա մասին բանաձև է ընդունվել։

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ է ուզում անել, ո՞րն է նպատակը։ Օրինակ՝ Ղարաբաղի համար ինքն ի՞նչ է նախատեսում։ Կա՞ մի հարց, որ ինքն առաջ է քաշել, որևէ պահանջ կա՞, որ ինքը դնում է»։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում.