«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Փաշինյանի միակ գործը դարձել է արդարացումը և աղետի համար մեղքի բաշխումը

Լևոն Զուրաբյան. Փաշինյանի միակ գործը դարձել է արդարացումը և աղետի համար մեղքի բաշխումը

Ընդդեմ Ռուսաստանի դեմարշ իրականացնելով և ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չանցկացնելով՝ պարզ չէ, թե ինչ են ակնկալում Հայաստանում: Դա ուղղակի շանտա՞ժ է, թե՞ դեպի Արևմուտք գնալու հստակ ռազմավարություն․ այսպիսի հարցադրում է անում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ Փաշինյանի թիմը սխալ է ընկալում Արևմուտքի մեսիջները, այնպես, ինչպես ժամանակին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: 
Զուրաբյանը տարօրինակ է համարում փաստը, որ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի զորավարժություններից այն դեպքում, երբ շուրջբոլորը զորավարժություններ են իրականացնում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան:

«2020 նոյեմբերի 9֊ից սկսած Փաշինյանը այլեւս քաղաքականությամբ չի զբաղվում, նրա միակ գործը դարձել է սեփական աղետալի կառավարման արդարացումը եւ աղետի համար մեղքի եւ պատասխանատվության բաշխումը։ Մեղավոր են բոլորը. Տեr-Պետրոսյանը դիվանագիտական հիմքերը ճիշտ չի դրել, Քոչարյանն ու Սարգսյանը թալանել են, բանակը կոռումպացված էր եւ ոչ կոմպետենտ, ռուսները մեզ դավաճանել են, ժողովուրդը զոհողությունների պատրաստ չէր, բոլոր պետական ինստիտուտները սխալ տեղեկություններ են տվել։ Միակ մարդը, որը ոչ մի բանի համար մեղավոր չէ, ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Եթե ինչ-ինչ սխալներ գործել է, հայ ժողովրդին շատ սիրելուց է. այդ սերը «մթագնել է նրա խելամտությունը»։ Այսինք, եթե ինչ֊որ բանում էլ մեղավոր է՝ հայ ժողովրդին սիրելն է իր մեղքը։

Հիմա է՜լ, ո՜չ մի բան չի կարող անել. Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, Հայաստանինը Հայաստանը, բայց շատ թույլ լինելու պատճառով Հայաստանն իր անվտանգությունը պատվիրակել է Ռուսաստանին, Ռւսաստանն էլ ձախողում է։ Զենք֊զինամթերք հնարավոր չի բերել, որովհետեւ նա, ում մեր անվտանգությունը պատվիրակել ենք, չի թողնում ուրիշից առնել, իսկ իրենից գնվածի տեղափոխումն   արգելափակում է։ Էլ չենք խոսում այն մասին, որ վերջապես ի տարբերություն նախկինների Փաշինյանի Հայաստանն ուզում է ընդունել միջազգային աշխարհակարգը, այն էլ դավաճանաբար փլուզվում է։ Էս մարդուց ի՞նչ եք ուզում», - ֆեյսբուքի իր էջում գրում է Լևոն Զուրաբյանը: