«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Փաշինյանի՝ «զրոյական կետից» սկսելու քաղաքականությունը նշանակում էր ամեն ինչ զրոյացնելու ձգտում

Լևոն Զուրաբյան. Փաշինյանի՝ «զրոյական կետից» սկսելու քաղաքականությունը նշանակում էր ամեն ինչ զրոյացնելու ձգտում

Բանակի 30-ամյակի տոնը հանդիսությամբ չնշելու մասին որոշումը, ընդորում բավականին ծիծաղելի պատճառաբանությամբ, համարում եմ խայտառակություն եւ իշխանական թիմի կողմից փոքրոգի դասալքություն, ֆեյսբուքի իր էջում գրում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Պաշտպանության նախարարի 400 հոգանոց ցոփ հարսանիքի հանդիսությունից հրաժարվել չէր կարելի (վերցնելով թեկուզ Նոր Զելանդիայի վարչապետի օրինակը), բայց բանակի տոնի հանդիսությունը, պարզվեց, այդքան էլ կարեւոր չեր:

Պետությունն ունի առաքելություն նաեւ ծանր պահերին, պարտությունից հետո, հարգանքի տուրք տալու փառապանծ հաղթանակներ կռած հերոսներին, հաղթական բանակի ստեղծման ակունքում եղած գործիչներին, ցույց տալու, որ անկախ ամեն ինչից, մենք կանք որպես պետություն, ազգ, ժողովուրդ, որը կոտրված չէ, այլ պատրաստ պաշտպանելու սեփական անվտանգությունն ու արժանապատվությունը:

«Զրոյական կետից սկսելու» մարմաջը վերածվեց ամեն ինչ զրոյացնելու, մինչ իրենց իշխանության գալը Հայաստանի ամբողջ նորանկախ պատմությունը եւ ինստիտուտները նսեմացնելու հիվանդագին նարցիսիզմի:

Բայց մենք ունեցել ենք հերոսներ, հաղթանակներ, բանակաշինության ավանդույթներ: Շնորհավոր ծննունդ, Հայաստանի բանակ»:

Հարցազրույցը՝ 24TV-ի տեսանյութում: