«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Պատմությունը երկար ժամանակ չի տալիս այդ թվում և հեղափոխական գործիչներին, պետք է շտապել»

Լևոն Զուրաբյան. «Պատմությունը երկար ժամանակ չի տալիս այդ թվում և հեղափոխական գործիչներին, պետք է շտապել»

«Ազատության» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

 «Պետական կառավարման մարմինների լեգիտիմության ճգնաժամը մինչեւ վերջ չլուծած, մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամի մեջ։ Սա խանգարում է անհրաժեշտ ազգային գերմոբիլիզացիային, խորացնում է տնտեսության եւ անվտանգության ճգնաժամը։

Արմեն Սարգսյանի կողմից ճգնաժամի հանգուցալուծման արգելակումը անընդունելի է, հատկապես, հաշվի առնելով նրա լեգիտիմության հետ կապված խնդիրները։

Տնտեսական ճգնաժամի կառավարման մասին. Ֆրանկլին Դելանո Ռուզվելտից սկսած դեպրեսիայի մեջ գտնվող տնտեսության աշխուժացման դասական բանալին եղել է եւ է պետական ագրեսիվ ներդրումային քաղաքականությունը, որն ուղղված է խոշոր ենթակառուցվածքային եւ սոցիալական նախագծերի իրականացմանը։ Այսօր պետք է էապես մեծացնել այդ ուղղությամբ պետութան ծախսերը, իսկ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորել ներքին փոխառությունների միջողով որոնց տոկոսադրույքները այս պահին բավականին լավն են», նշում է Լևոն Զուրաբյանը:

Այս և այլ հարցերի մասին՝ տեսանյութում`