«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Քոչարյանը փրկեց Բաքվին կապիտուլիացիայից, իսկ Նիկոլն էլ խլեց մեր երկրի ապագան»

Լևոն Զուրաբյան. «Քոչարյանը փրկեց Բաքվին կապիտուլիացիայից, իսկ Նիկոլն էլ խլեց մեր երկրի ապագան»

Քոչարյանը փրկեց Բաքվին կապիտուլիացիայից, իսկ Նիկոլն էլ խլեց մեր երկրի ապագան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշում է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը

Հարցազրույցի ընթացքում Լևուն Զուրաբյանը մի շարք բացահայտումներ է անում՝  1997-98 թթ.-ի քաղաքական գործընթացների և հատկապես Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերաբերյալ։

Լևոն Զուրաբյանը  ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Որոշեցի վերջապես համակարգային պատասխան տալ նրանց, ովքեր մեղադրում են Լեւոն Տեր֊Պետրոսյանի թիմին, որ մենք, իբր, առաջին ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանին չենթարկեցինք կապիտույացիայի այնպես, ինչպես դա անում է հիմա Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ։
Իրականում մենք ենթարկել էինք Ադրբեջանին կապիտուլյացիայի, այն էլ շատ ծանր պայմաններով։ 1994 թվականին ստիպեցինք Ադրբեջանին որպես զինադադար ստորագրող կողմ ընդունել Լեռնային Ղարաբաղին, իսկ 1997 թվականին Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն տվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված Փուլային պլանին (պայմանագրի տեքստը տես մեկնաբանության մեջ տրված լինքով), ըստ որի...». Ամբողջական՝ այստեղ: