«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Իրավիճակը աստիճանաբար հասունանում է իրական գործընթացի համար»

Լևոն Զուրաբյան. «Իրավիճակը աստիճանաբար հասունանում է իրական գործընթացի համար»

Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«1998-ին ռազմական հզորության եւ դաշնակիցների առումով՝ Հայաստան֊Ադրբեջան բալանսը  մեր օգտին էր եւ մենք ունեինք ղարաբաղյան հակամարտության հաղթական լուծում, որի հետ պարտադրել էինք համաձայնվել նաեւ Ադրբեջանին։ Այդ լուծումը վիժեցվեց Քոչարյանի եւ նրա աջակիցների կողմից, եւ 20 տարվա ընթացքում Ադրբեջանը ստացավ բազմապատիկ առավելություն Հայաստանի նկատմամբ։ Այդ իրողության, ինչպես նաեւ բանակցություններից Լեռնային Ղարաբաղի դուրս մնալու համար պատասխանատու են Քոչարյանը եւ նրա թիմակիցները։ Բայց նման անհավասար բալանսի պայմաններում Լավրովի բավականին նպաստավոր պլանը մերժելու եւ աղետալի պատերազմի գնալու համար ամբողջական պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը։ 

Մանրամասն բացատրում եմ Կազանյան փասթաթղթի եւ Լավրովի պլանի տարբերությունը։  Ադրբեջանը մերժել էր առաջինը, բայց երկրորդը՝ ընդունում էր։ Մինչդեռ Ադրբեջանի կողմից Կազանյան փաստաթղթի մերժումը  Փաշինյանը ներկայացնում է  որպես պատերազմի անխուսափելիության ապացույց։ Դա սեփական անմեղսունակ եւ աղետալի որոշումների պատասխանատվությունից խուսափելու սին փորձեր են։

Պատերազմից հետո բան չի փոխվել, Փաշինյանն ազգային շահերի պաշտպանության մեր սեփական օրակարգ չի առաջադրում, այլ ընդամենը իր ամբողջ քաղաքականությունը վերածել է  արտաքին ճնշմանը դիմադրելու կամ զիջելու միջեւ կեղծ ընտրանքի։ Արդյունքում  ստացել ենք բռնի ճնշումների ներքո եւ շարունակական մարդկային ու տարածքային կորուստներով անվերջ նահանջ։ 

Ազգային գլխավոր փորձանքից ազատվելու առկա «ընդդիմության» փորձերը համարում եմ անարդյունավետ եւ ցուցադրական։ Բայց իրավիճակը աստիճանաբար հասունանում է իրական գործընթացի համար։

«Առաջին լրատվականի» հարցազրույցը Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ: