Լևոն Զուրաբյան. «Շուշիի ազատագրումը և 1994-ի զինադադարը լիարժեք ստրատեգիական հաղթանակներ էին»

«Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը նորից գնալու է Հաղթանակի այգի և նշելու մեր մեծ հաղթանակների օրը, որովհետեւ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այն հաղթական ոգուն, որը նպատակ էր դրել մեր ժողովրդի միջից հանել զոհի հոգեբանությունը», ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահը:
Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նա պատմական անդրադարձ է կատարել 1992 թվականի մայիսի 8-ին Շուշիի ազատագրման, ինչպե նաև 1994 թվականի մայիսի 12-ին կնքված անժամկետ զինադադարին։
«Շուշիի ազատագրումը և 1994-ի զինադադարը լիարժեք հաղթանակներ էին, որոնք այդ ժամանակաշրջանում լուծեցին մեր բոլոր ստրատեգիական խնդիրները», - նշում է է Լևոն Զուրաբյանը:
Ավելին՝ տեսանյութում: