«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյանը ներկայացնում է փակուղու հաղթահարման իրական ուղիները

Լևոն Զուրաբյանը ներկայացնում է փակուղու հաղթահարման իրական ուղիները

«Ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բանակցային շատ վատ տրամաբանություն կիրառեց, որը բացասական հետևանքներ ունեցավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։

«Ինչպես գիտեք, Փաշինյանը «կրեատիվ» քաղաքականության սիրահար է: Կրեատիվ մի նոր քայլ է դարձել համաշխարհային դիվանագիտության մեջ դեռեուս չտեսնված մի տեխնոլոգիա`զիջել հակառակորդին, բավարարելով նրա գլխավոր պահանջը, այդ քայլով ստեղծել «պոզիտիվ»-«կոնստրուկտիվ» իմիջ, ստանալ միջազգային հանրության ծափահարությունները, դնել Ադրբեջանին անհարմար վիճակի մեջ, ինչի հետեւանքով Ադրբեջանը ստիպված կլինի մեզ ընդառաջ զիջումներ անել եւ իր հերթին կատարել մեր համեստ պահանջները:

Եթե տպավորություն է ստեղծվում, թե կատակ եմ անում կամ չափազանցնում եմ, ստիպված եմ հիասթափեցնել: Փաշինյանը որդեգրել է հենց այդ կրեատիվ բանակցային տեխնոլոգիան: Փոխադարձ պահանջների բավարարման հավասարակշռված փաթեթային լուծում բանակցելու փոխարեն` նա Ադրբեջանին ընդառաջ միակողմանի քայլ է կատարել, ճանաչելով Լեռնային Ղարանաղը որպես Ադրբեջանի մաս եւ հույս ունի, որ միջազգային հանրությունը դրա շնորհիվ կստիպի Ադրբեջանին կատարել մեր պահանջները (միջազգային մասնակցությամբ Բաքու- Ստեփանակերտ երկխոսություն, ապաշրջափակում եւ այլն):

Այս հեղափոխական  եւ կրեատիվ մանկամտության արդյունքում էլ հայտնվել ենք փակուղային վիճակի մեջ, որում Ադրբեջանն է´լ ավելի ագրեսիվ պահանջներ է դնում մեր առաջ», նշում է ՀԱԿ փոխնախագահը:

«Ա1պլյուս»- ին տված հարցազրույցում ներկայացնում եմ փակուղու հաղթահարման իրական ուղիները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Լևոն Զուրաբյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրի տեսանյութում: