Խոսք
Լևոն Զուրաբյան. «Պատարագից հետո երթով կգնանք դեպի Մյասնիկյանի արձան»
«Ժողովուրդ ջան, Մարտի 1-ի մեր նահատակների հիշատակը հարգելու համար այսօր բոլորս հավաքվում ենք Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 16:00-ին: Պատարագից հետո երթով կգնանք դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ժամը 17:00-ին ծաղիկներ կդնենք» :Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսը Մարտի 1-ի 12-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք էր նախատեսել:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ: