«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Փլատակներից դուրս բերված դիերի թիվը հասել է 16-ի, որոնց թվում երեխայի և հղի կնոջ մարմիններն են (թարմացվող)

Փլատակներից դուրս բերված դիերի թիվը հասել է 16-ի, որոնց թվում երեխայի և հղի կնոջ մարմիններն են (թարմացվող)

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 58-ամյա Միսակ Պատվականի Մարգարյանի, 54-ամյա Անահիտ Վազգենի Մխիթարյանի, 62-ամյա Ջեմմա Սարգսի Նազարյանի, Անահիտ Զարզանդի Խալաթյանի, Վարդան Գուրգենի Քոչարյանի, 56-ամյա Գայանե Արտավազդի Ավետիսյանի և անձը չպարզված 10 քաղաքացու դիերը։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ զոհերի թվում են մեկ մանկահասակ երեխա և հղի կին:

Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, ասված է հաղորդագրությունում:

Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հայտարարվել էր 23 անհետ կորածի մասին, այդ թվում՝ Իրանի 6 քաղաքացի, սակայն ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ Իրանի դեսպանության ներկայացուցիչը փոխանցել է, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։

ԱԻՆ-ը նշում է նաև, որ այս պահի դրությամբ անհետ կորած կարող է համարվել 18 անձ.

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)

16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ)

12:00

Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ տեղեկացնումէ  ԱԻՆ-ը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի․ նրանք են՝

1  Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․,
2  Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․,
3  Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․,
4  Անահիտ Զարզանդի Խալաթյան,
5  Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․,
6  Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․,
7  Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․,
8   Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․,
9   Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․,
10  Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․,
11  Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․,
12  Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․,
13  Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․
14  Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ
Եվս երկու մահացածի ինքնություն պարզված չէ։

12։45

Ըստ ԱԻՆ-ի՝ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ 8 քաղաքացիները՝

1․ Գագիկ Կարապետյան

2․ Արտավազդ Հայրապետյան

3․ Վանիկ Ամիրխանյան

4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

5․ Արամ Հարությունյան

6․ Դավիթ Մխիթարյան

7․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

8․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։

Հիվանդանոցներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

13։40

Պայթյունի վտանգ չկա, բայց հնարավոր թեթև ծխային օջախների առկայություն կարող է լինել շենքի այն հատվածում, որը դեռ կանգուն է, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը։

Շենքի այդ հատվածում պարբերաբար իրականացվել և շարունակելու են իրականացվել հովացման աշխատանքներ, ասաց փոխնախարարը։

Հարցին, թե հրավտանգ նյութեր դեռ ներսում կա՞ն, Համբարյանը պատասխանեց, որ տեսադիտարկման միջոցով են փորձում պարզել, թե շենքի ներսում ինչ կա, քանի որ, նրա խոսքով, շենք մուտք գործել հնարավոր չէ, այն վտանգավոր է փրկարարների համար։