Լավրով. Մոսկվան եւ Բաքուն փոխզիջման հնարավորություն են տեսնում ԼՂ կարգավորման հարցում

Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 3-ին Բաքվում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը դյուրին չԷ: Այդ հակամարտությունը առավել երկարատեւներից մեկն Է ԱՊՀ տարածքում:
Այսօրվա եւ երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ՝ ինչպես ջանալ առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»,-ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը, հիշեցնենք, Բաքու է ժամանել երեկ, այսօր նա հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: