Լիբանանցիները պահանջում են միջազգային անկախ հետաքննություն անցկացնել
Բեյրութում հուժկու պայթյուններից տուժած կամ հարազատներին կորցրած տասնյակ լիբանանցիներ կոչ են անում միջազգային անկախ հետաքննություն անցկացնել` պարզելու արյունալի միջադեպի պատճառները, հաղորդում է «Ազատությունը»:
«Պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ փաստահավաք և անկախ առաքելություն սկսել, անցկացնել միջազգային հետաքննություն՝ մարդկության դեմ կատարված հանցագործության հոդվածով»,-հայտարարել է տուժածների փաստաբան Նադա Աբդելսաթերը։
Ըստ պաշտոնական վարկածի, պայթյունները, որոնց հետևանքով ավելի քան 170 մարդ է զոհվել, առնվազն 300 հազարը դարձել են անօթևան, տեղի էին ունեցել նավահանգստում ամբարված մոտ 3000 տոննա ամոնիումի նիտրատի պատճառով։
Շարունակական ցույցերից հետո՝ անցած շաբաթ, կառավարությունը՝ ողջ կազմով հրաժարական է ներկայացրել։