Հասարակություն
Լիբանանում հայերը սգում են. զոհեր, վիրավորներ եվ ավերված տասնյակ հայկական հաստատություններ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի, 5000 մարդ վիրավորվել է, հայտնում է Al Jazeera-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լիբանանցի պաշտոնյաները մահվան թվերի աճ են կանխատեսում, քանի որ փլատակներում որոնողական աշխատանքները շարունակում են։ Բեյրութի քաղաքապետը հայտնել է, որ շուրջ 300 հազար մարդ կորցրել է տունը, իշխանություններն աշխատանքներ են տանում՝ նրանց սնունդ, ջուր և ապաստարան տրամադրելու ուղղությամբ:
Նշվում է, որ Լիբանանի իշխանությունները պայթյունը կապում են մոտ 2700 տոննա առգրավված ամոնիումի նիտրատի հետ, որը 7 տարի պահվում էր նավահանգստի պահեստում: