«  Հունվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Քաղաքական դաշտում Տեր-Պետրոսյանի անմիջական ներկայության բացակայությունը անփոխարինելի բաց է թողնելու ի վնաս մեր պետականության շահերի»

«Քաղաքական դաշտում Տեր-Պետրոսյանի անմիջական ներկայության բացակայությունը անփոխարինելի բաց է թողնելու ի վնաս մեր պետականության շահերի»

Տեր-Պետրոսյանն իր որոշումները ենթարկում է ներքին ամենախիստ քննարկման ու փորձում է նկատի ունենալ ոչ միայն առկա պրոցեսները, այլև կարելի բոլոր տրամաբանությունները: Քաղաքական դաշտում նրա անմիջական ներկայության բացակայությունը մի հսկա, հավանաբար անփոխարինելի մի բաց է թողնելու ի վնաս մեր պետության, մեր պետականության ու մեր ժողովրդի շահերի:

Ես չեմ խոսում տակավին Լևոն Տեր-Պետրոսյանի` 1998 թ. գործունեության մասին: Այն գնահատելու համար ժամանակ կպահանջվի, որի ընթացքում փոքր ու փոքրոգի հաշվարկներից բխած դատողությունները կտեղափոխվեն այնտեղ, ուր արժանի են` աղբաման: Սա չի նշանակում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ չի գործել: Սակայն ես ծանոթ չեմ մեր պատմության մեջ Տեր-Պետրոսյանի կարևորությամբ որևէ պետական գործչի, ով իր իշխանության ժամանակ ընդունել է, որ գործել է ոչ թե մեկ, այլ բազմաթիվ սխալներ: 
Անկախ նրանից, թե ով ինչ կարծիք ունի Տեր-Պետրոսյանի մասին, երկու իրականություն կա, որի վերաբերյալ կցանկանայի լսել որևէ մեկի առարկությունը:

Առաջին. 1991-ի ընտրություններով Տեր-Պետրոսյանը որևէ ժամանակում Հայաստանի` ժողովրդի ուղղակի քվեարկությամբ ընտրված առաջին ղեկավարն է: Նկատի ունենալով, որ Սփյուռքն իր բոլոր ազատություններով ու կարելիություններով ոչ մի ժամանակ Սփյուռքի նախագահ կամ լիդեր չի ընտրել, կարելի է ասել` Լևոն Տեր-Պետրոսյանը մեր մի քանի հազարամյա պատմության մեջ առաջին ընտրված ղեկավարն է:

Երկրորդ` Տեր-Պետրոսյանը առաջինն էր բոլոր տեսակի ղեկավարների մեջ` ընտրված թե այլ, որ իր իշխանության օրոք իսկ ընդունել է, որ սխալներ է գործել: Իսկ թե ինչ գործեր են ճիշտ արվել` սա շատ ավելի մեծ թղթապանակ է, որի գնահատման ժամանակը երևի տակավին չի հասունացել: Պատմության դատողությունն էլ ունի իր տրամաբանությունը:

Ժիրայր Լիպարիտյան