Մարտի 1
ՍԴ-ն հրապարակեց մեղադրյալ Քոչարյանի դիմումների եզրափակիչ մասը (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի անունից հրապարակվեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:
Իսկ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ դատարանի երկու անդամներ հատուկ կարծիք են հայտնել: