«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Լուսինե Հակոբյան. Իշխանությունը պետք է պարզաբանումներ պահանջի Վենետիկի հանձնաժողովից

Լուսինե Հակոբյան. Իշխանությունը պետք է պարզաբանումներ պահանջի Վենետիկի հանձնաժողովից

Վենետիկի հանձնաժողովի կայքում նայեցի, գրված էր, որ ՎՀ-ի սույն անդամները գալիս են քննարկելու դատական օրենսդրքի դատավորների բարեվարքությանը և կարգապահական պատասխանատվությանը վերաբերող փոփոխությունները:

Շատ դժվար եմ պատկերացնում, որ սույն տիկնանց հետ հյուրանոցի սրճարանում հենց այս հարցերն են քննարկել ու նաև կարծում եմ, որ նախկինների հետ նման ոչ ֆորմալ հարաբերությունները պետք է բացառվեն: Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել, որ Վենետիկի հանձնաժողովը երբևէ կկարողանա վերակագնել հայ հասարակության շրջանում իր մեղմ ասած սասանված հեղինակությունը:

Կարծում եմ, որ իշխանությունն անպայմանորեն պետք է անդրադառնա այս հարցին ու պարզաբանումներ պահանջի Վենետիկի հանձնաժողովից: Սա նույնքան աննորմալ է, որքան Հրայր Թովմասյանի առանձնատեսակցությունը Ռուսաստանի դեսպանի հետ:

Լուսինե Հակոբյան

Արփինե Հովհաննիսյանի և Էլինար Վարդանյանի հետ հանդիպած Վենետիկի հանձնաժողովի անդամներն են․ Մարտին Կուիջերը՝ Նիդերլանդներից ընտրված անդամ, Նիկոլաէ Էսանուն՝ Մոլդովայից ընտրված անդամ, Յոհան Հիրշֆելդը՝ Շվեդիայից ընտրված անդամ և Գրիգորի Դիկովը՝ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարության անդամ։