«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. Ազատությունը նախ կորցնում ես ներսում, հետո՝ դրսում. Mediamax

Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. Ազատությունը նախ կորցնում ես ներսում, հետո՝ դրսում. Mediamax

Լուսանկարում՝ Լևոն և Լյուդմիլա Տեր-Պետրոսյանները 

Լյուդմիլա Տեր-Պետրոսյան (Պլեսկովսկայա)՝ գերմանագետ, հեռուստալրագրող, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը։ Լյուդմիլա Պլեսկովսկայան ծնվել է Լենինգրադում, Խորհրդային բանակի կադրային սպա, ֆիննական եւ Հայրենական մեծ պատերազմների մասնակից Ֆրաիմ Աբրամովիչ Պլեսկովսկու եւ բժշկուհի Բրախա Լեյբովնա Կուրտաչի ընտանիքում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը։
***
«...1972-ին ամուսնացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ տեղափոխվել Հայաստան։ 1975-ին ծնվել է նրանց որդին՝ Դավիթը։ 20 տարի աշխատել է Հայաստանի պետական ռադիոյի ռուսական խմբագրությունում՝ որպես լրագրող-խմբագիր։ 1990-ից զբաղվել է հասարակական գործունեությամբ: 1994-ին հիմնադրել է եւ նախագահում է Կանանց համահայկական միությունը, որն իրականացնում է «Ես 21-րդ դարի քաղաքացի եմ» երկարաժամկետ ծրագիրը: Միությունը կազմակերպել է կանանց միջազգային չորս համաժողով (1994, 2005, 2006, 2007): 1996-ին ՄԱԿ-ի՝ Պեկինում կազմակերպված կանանց 4-րդ համաշխարհային համաժողովում ներկայացրել է Հայաստանը։ 1995-ին ստացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հուշամեդալ: Սա պաշտոնական կենսագրությունն է մի կնոջ, ում հետ պտտվել եմ ամբողջ Հայաստանը եւ ում հիշում եմ ակնածանքով ու սիրով:
***
Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հետ ծանոթացել եմ 1996-ի մարտի 30-ին: ՀՀ առաջին տիկնոջ, առողջապահության նախարարության եւ Կանանց համահայկական խորհրդի նախաձեռնությամբ կառավարության Ընդունելությունների տանը կազմակերպվել էր «Օշականի մանկական վերականգնողական կենտրոն» ծրագրի շնորհանդեսը: Ներկա էին նախարարներ, դեսպաններ, պատգամավորներ, հոգեւորականներ, բժիշկներ, հասարակական գործիչներ… Առաջին անգամ չէի նման միջավայրում, համարյա բոլորին ճանաչում էի, բայց կաշկանդված էի ու մինչ մտածում էի՝ մոտենա՞մ, չմոտենա՞մ Առաջին տիկնոջը, շամպայնի երկու գավաթ ձեռքին ինքը ինձ մոտեցավ…

... Հուլիսի 4-ին հանդիպումներ են Գորիսում, հետո գնում ենք Մեղրի: Ճանապարհի հերթական շրջադարձին դեմ դիմաց է դուրս գալիս Իրանից եկող երկար բեռնատարը, չբախվելու համար վարորդը մեքենան փախցնում է դեպի ժայռը, կանգ ենք առնում 50 սանտիմետրի վրա: Վարորդը, որ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մշտական ներկայացուցիչ Միքայել Ալեքսանյանն է, իջնում է մեքենայից ու ասում՝ «Ժամանակ տվեք, ուշքի գամ, մահից փրկվեցինք»: Մինչ նա լվացվում է, ջուր է խմում ու դողացող ձեռքերով վառում սիգարետը, մի մեքենա է կանգնում մեր կողքին՝ Արա Ասոյանն ու Վահագն Դեմիրճյանն են են. «Տեսանք՝ չկաք, տիկին Լյուսյան ուղարկեց՝ իմանալու ի՞նչ է եղել»: Պատմում ենք, Արա Ասոյանը նստում է մեր մեքենայի ղեկին ու փորձում ենք հնարավորինս արագ ու անվտանգ հասնել խմբին: Վահագն Դեմիրճյանը մխիթարում է՝ «Մի վախեցեք, երկու անգամ նույն տեղը ռումբ չի ընկնում», Վլադիմիր Մշեցյանը առարկում է. «Կարկուտը ծեծած տեղն է խփում»: Հասնում ենք Մեղրի, երբ արդեն ավարտվել են հիվանդանոցի ու դպրոցի հանդիպումները ու միասին գնում ենք զորանոց: Կիսալույսի մեջ շարք կանգնած զինվորներին Առաջին տիկինը հարցուփորձում է առօրյայի, ծառայության, տնից ստացվող ու տուն ուղարկվող նամակների, ցանկությունների ու խնդիրների մասին: Արդեն կիսամութի մեջ մեկնում ենք մաքսատուն: Տարօրինակ զգացողություն էր՝ ահա, այստեղ, կամրջի վրա ոտքիդ տակ վերջանում է քո հողը, հայացքդ սահմանախախտ է, հայացքիդ մեջ օտար երկրի լեռներ են, հայացքիդ մեջ քո Արաքսն է, նաեւ ոչ քո ափով: Ուզում եմ հիշողությանս մեջ պահել անտանելի սեւ ու կապույտ ժայռերը, որ թվում են անիրական, որովհետեւ անհավանական գեղեցիկ են:

Ու հանկարծ կողքիս լսում եմ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի ձայնը, որ դառնում է պատասխան իմ չտված հարցին.

«Մենք այսօր անկախ ենք, բայց անկախությունն իր գինն ունի, եւ մենք մեզ համար որոշում ենք՝ պատրա՞ստ ենք վճարել այդ գինը: Ժողովուրդը ապացուցեց, որ պատրաստ է, չնայած դժվար է, եւ իրատես լինենք, դեռ բավական ժամանակ դժվար կլինի, բայց մենք որոշել ենք պետություն ունենալ: Ես դեռ չեմ տեսել աշխարհում որեւէ հայ, որ մոռանա իր պատմությունը, ուրանա իր ազատությունը»:

Անահիտ Ադամյան
Ամբողջական՝Mediamax.am-ում