«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է ԼՂ հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտության հարցը

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է ԼՂ հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտության հարցը

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Այժմ անհրաժեշտ է կիրառել հրադադարը, սա ամենահրատապ խնդիրն է, քանի որ համաձայնությունը ձեռք է բերվել, բայց չի հարգվել», - ասել է նա: - Հիմնական հարցը մնում է, թե ինչպես ապահովել հրադադարի իրականացման վերահսկողությունը»:

«Այս հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և Խորհուրդը բավականին միասնական է իր մոտեցումներում», — հավելել է ՌԴ մշտական ներկայացուցիչը: Միաժամանակ պարզաբանել է, որ այդ տարածաշրջան ՄԱԿ–ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը. «Սա արագ գործընթաց չէ։ Տեղեկություններ կան, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է, թե ինչպես կարող է իրականացվել այդ վերահսկողությունը»:

Դիվանագետը չի բացառել, որ ԵԱՀԿ–ն կստանձնի մշտադիտարկման առաքելությունը, մանավանդ որ այդ կազմակերպությունն է զբաղվում ԼՂ խնդրի կարգավորմամբ: «Ով եւ ինչ կարգավիճակով կլինի այնտեղ, դեռեւս քննարկվում է», - ասել է Նեբեզնյան: