«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Մարտ ամսվա կլիմայական բնութագիրն ու ամսական կանխատեսումը

Մարտ ամսվա կլիմայական բնութագիրն ու ամսական կանխատեսումը

Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3.2C, երրորդ տասնօրյակում`+0.5C:     
Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1...-4C, Լոռիում (Տաշիրում` -3C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0...+2C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3...+8C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում`  երրորդ տասնօրյակներում:

Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+6C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-4C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+20C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -22...-24C, առավելագույնը՝ +25...+28C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Կոտայքի և  Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-4C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10..-15C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+15C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -30...-33C, առավելագույնը՝ +17...+20C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել  (նորման 40-60մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -7...-12C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +17...+20C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -26...-28C, առավելագույնը՝ +22...+25C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել  (նորման 35-40մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+6C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-4C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+22C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12...-16C, առավելագույնը՝ +27...+30C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման 40-50մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5...+6C, լեռնային շրջաններում` -2...-4C, որը մոտ  է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև -2...-4C, լեռնային շրջաններում՝ -10...-15C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +18...+20C, լեռնային շրջաններում՝ +12...+15C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -20...-22C, լեռնային շրջաններում՝ -27...-30C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +27...+28C, լեռնային շրջաններում՝ +17...+20C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել   (նորման 50-80մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +6...+8C, նախալեռնային շրջաններում` +1...+3C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև 0...-2C, նախալեռնային շրջաններում՝ -7...-10C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +22...+25C, նախալեռնային շրջաններում՝ +12...+17C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -12...-15C, նախալեռնային շրջաններում՝ -27...-30C, առավելագույնը հովտային շրջաններում +30...+32C, նախալեռնային շրջաններում՝ +23...+25C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75մմ):

Արցախ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+8C, որը մոտ  է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև 0...-4C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը՝ մինչև +22...+25C: Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-4C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+20C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23...-25C, առավելագույնը՝ +26...+28C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել  (նորման՝ 40մմ):