Մարտի 1
«Մարտի 1»-ի գործով վերջին 6 ամսում տեղի է ունեցել 1000-ից ավելի հարցաքննություն

«Մարտի 1»-ի գործով վերջին վեց ամսում տեղի է ունեցել 1000-ից ավելի հարցաքննություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՔԾ-ի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
«Այս գործով այս ընթացքում նշանակվել է 20-ից ավելի փորձաքննություն, այդ թվում համալիր, կատարվել է 40-ից ավելի խուզարկություններ, մի քանի տասնյակի հասնող առգրավումներ»,- ասաց Սասուն Խաչատրյանը։