Պաշտոնական
Մարտի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 372 դեպք
Հայաստանում մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 329 դեպք:
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 372
Բուժվածներ - 28
Փաստացի բուժվողներ - 343
Բացասական թեստեր - 2172
Մահվան ելքեր - 1