«  Հոկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«Մեկ մարդու ազգակործան քաղաքականության պատճառով կանգնած ենք տարածքային կորուստների, անկախության կորստի առաջ»

«Մեկ մարդու ազգակործան քաղաքականության պատճառով կանգնած ենք տարածքային կորուստների, անկախության կորստի առաջ»

Ալիեւը խաղաղության փաստաթուղթ ստորագրելու համար Գրանադա չներկայացավ, քանի որ իր ստանալիքը դեռ  մինչեւ վերջ չի ստացել, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Փաշինյանը որոշել էր «հանճարեղ» կոմբինացիա անցկացնել՝ զոհաբերել Արցախը՝ Նախիջեւանի հետ Ադրբեջանի կապին վերաբերող եռակողմ հայտարարության 9֊րդ կետից ազատվելու նպատակով։ Այդ «օպերացիայի» առաջին կետը նա փայլուն կերպով իրականացրեց, բայց իր սպասածը, բանականաբար, չստացավ։ Պատուհասը չի հասկանում, որ Ադրբեջանն այդ օրակարգից այնուամենայնիվ չի հրաժարվել եւ սլանում նաեւ այդ կետի իրականացման ուղղությամբ։

Միակ արդյունքը, որ ունենք հիմա. 1915 թվականից հետո նորից կորցրեցինք հազարամյա մի ամբողջ հայկական աշխարհ, թշնամացանք Ռուսաստանի հետ, փոխարենը ձեռք չբերեցինք որեւէ լուրջ աջակցություն Արեւմուտքի կողմից։

Կանգնած ենք տարածքային կորուստների, անկախության կորստի  եւ տնտեսական կոլապսի հեռանկաների առաջ։ Եւ այս ամենը շնորհիվ մեկ մարդու անմեղսունակ ազգակործան քաղաքականության։

Ամբողջական՝ «Ազատության» տեսանյութում.