«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Մեսրոպ Առաքելյան. Փաշինյանի նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը

Մեսրոպ Առաքելյան. Փաշինյանի նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որով ԱԺ ընտրություններին և հանրաքվեին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր նախորդող 365 օրվա ընթացքում  փաստացի 183 և ավելի օր գտնվել են Հայաստանում։

Բացում ես Սահմանադրության 48-րդ հոդվածը, որի 1-ին մասում հստակ գրված է․ «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք»։

Այսինքն, չի կարող որևէ ձևով սահմանափակվել ընտրելու իրավունքը, և նման նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը։

Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր
Մեսրոպ Առաքելյան