«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Մեսրոպ Հարությունյան. Պարտությո՞ւնն էր «սեփական կետը»

Մեսրոպ Հարությունյան. Պարտությո՞ւնն էր «սեփական կետը»

Aliqmedia. «...Ոչ ոք չի ասում, թե կյանքը պիտի կանգ առնի, որ մեզ պետք չեն տոներ եւ միջոցառումներ։ Բայց այն, ինչ հնչեց այդ «գունագեղ» ծննդյան արարողության սկզբում, ուղղակի անհավատալի է, իսկ մտածող մարդկանց համար՝ նաեւ սահմռկեցուցիչ։

«Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Էստեղ ամենակարեւոր միտքը, որ բացահայտում է փաշինյանական մտածողության ողջ էությունը, «հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին» արտահայտությունն է։

Այսինքն՝ միտումնավո՞ր պարտության տարաք երկիրը (նորից կարդացեք դիվական միտքը «հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»), չորս հազար զոհ տվեցիք, որպեսզի հետո ասեք, թե պարտությունը հաղթանա՞կ էր։

Պարտության տարաք, որ մեզ հասկացնեք խաղաղության գի՞նը։ Անկախությա՞ն գինը։ Այսինքն՝ անպայման պատերազմ ու պարտությո՞ւն էր պետք անկախության ու խաղաղության իմաստը հասկանալու համար։

Դա՞ էր բանակցությունները «սեփական կետից» սկսելու իմաստը։ Պարտությո՞ւնն էր «սեփական կետը»։ Անկախությունը գնահատելու եւ անկախ երկիրը (երկրները՝ Հայաստանն ու Արցախը) զարգացնելու համար պարտադի՞ր էին այդ «սեփական կետը» (որ պարտություն էր), չորս հազար զոհը, տասնյակ հազարներով վիրավորներն ու նույնքան տեղահանվածները, կորսված ու կորսվող տարածքները։

Թե՞ կարծում եք՝ բառերը հնչեցին օդում ու մոռացվեցին, կամ չընկալվեց դրանց դժոխային իմաստը։

Դուք՝ ներկա պարտությունը կերտածներդ ու ցինիկաբար այն հաղթանակ որակողներդ, չեք հասկանա անկախության գինը, որովհետեւ անկախությունը դարձրիք պարտության մանրադրամ՝ սեփական իշխանական ճղճիմ ամբիցիաները բավարարելու համար։ Որովհետեւ կեղծ, ամբողջովին կեղծ են հնչում ընկածների հարազատների աչքերի մեջ նայելու ձեր խոսքերը, երբ ձեր իսկ հրամանով կարմիրբերետավորները բերման են ենթարկում այդ նույն զոհվածների հարազատներին։ Որ ո՞վ նայի նրանց աչքերի մեջ։

Ձեր պաթոսը կանցնի, կմնան միայն բառերը՝ սին ու անբովանդակ։ Եվ իրականությունը՝ այդ սին բառերից անդին։

Իսկ անկախությունը պաշտպանության կարիք ունի։ Նաեւ ազգակործան պատուհասներից...»։

Խմբագիր, փորձագետ Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուր aliqmedi.am-ում: