«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մեսրոպ Մովսեսյան. «Քոչարյանը պատրաստ է անգամ Հանրայինը գնել»

Մեսրոպ Մովսեսյան. «Քոչարյանը պատրաստ է անգամ Հանրայինը գնել»

2019թ  հունվարի 1-ից «Ա1+»-ն այլեւս չունի նաեւ 15 րոպեանոց եթերի հնարավորություն «Արմնյուզ»-ում, քանի որ  ընկերության սեփականատերերը փոխվեցին։   Քաղաքական դաշտի փոփոխությունները արագ փոխեցին մեդիա դաշտը. ստույգ կամ դեռ ասեկոսների մակարդակով տեղեկությունների համաձայն՝  դրանց մեծ մասը դարձան  Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորվող, գրում է «Ա1+»-ը:

 Ըստ «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի՝  այսօր մեդիա դաշտը բաժանվել է սեւ ու սպիտակի։ Նրա տպավորությամբ՝ քարոզչական պատերազմում առայժմ  հաղթում են սեւերը, որոնք ավելի շատ գումարներ ունեն։  Այս ամենը պարոն Մովսեսյանին հիշեցնում է 2002թվականը՝ «Ա1+»-ի եթերազրկումը եւ Ռոբերտ Քոչարյանի՝   ապօրինի  եւ անաչառ լրատվության ոչ մի կանոնի մեջ չտեղավորվող խորհուրդը  ընդդիմադիրներին, թե նրանց մեջ հարուստներ կան, կարող են   միանալ եւ  ֆինանսապես աջակցել «Ա1+»-ին։ 

«Ավելորդ է  անգամ  ասել, թե  այդ օրենքի ինչ մեծ խախտում էր նրա խորհուրդը։ Իսկ եթե չեթերազրկվեր  «Ա1+»-ը,  վստահեցնում եմ,  հանգիստ կարող էր  զարգանալ գովազդի հաշվին, ինչը եւ արել էր իր հիմնադրումից մինչեւ եթերազրկումը»,-ասում է պարոն Մովսեսյանը։  

Նա նաեւ կարծում է, որ Քոչարյանին այսօր պետք է եկել իր իսկ օրինախախտ խորհուրդը, եւ մեծ գումարներով «հորինում է  լրատվամիջոցներ»։  

Մեսրոպ Մովսեսյանը կարեւորում է նոր կառավարության դիրքորոշումը եւ  մեջբերում է    Նիկոլ Փաշինյանի խոսքերը վերջին ասուլիսում. «Ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ սև քարոզչության համար, և կառավարությունը դրա դեմ բան չի անում, որովհետև կարևորում է խոսքի ազատությունը»:

 Բայց նաեւ նկատում է, որ  մեդիադաշտում  պայքարն այնքան է թեժացել, որ  տպավորություն է, թե. «Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է արդեն Հանրային հեռուստաընկերությունն էլ  գնել եւ… վերջ»։

«Դե , «Ա1+»-ը չի պատրաստվում այդ խաղերին մասնակից դառնալ, ունի իր սկզբունքները, որոնց երբեք չի դավաճանել»,- ասում է  Մեսրոպ Մովսեսյանը։

«Ա1+»-ը որոշել է անակնկալ անել իր  հավատարիմ լսարանին, եւ ապրիլի 2-ին՝ կներկայացնենք ընտրանի՝ մեր լավագույն արտադրանքից։ Իսկ մեր արտադրանքը միայն լրատվական չէ, այլեւ  հաղորդումներ, ֆիլմեր եւ այլն։

Կհանդիպենք ապրիլի 2-ին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում