«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ՄԻԵԴ-ի վերջնաժամկետը լրացել է. Ադրբեջանը պարտավոր է տեղեկություններ տալ հայ գերիների մասին

ՄԻԵԴ-ի վերջնաժամկետը լրացել է. Ադրբեջանը պարտավոր է տեղեկություններ տալ հայ գերիների մասին

Ներկա պահին Ադրբեջանում շուրջ 2 տասնյակ հայ գերիներ կան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը այս տեղեկությունները ստանում է համացանցում ադրբեջանցիների տարածած տեսանյութերից ու լուսանկարներից։

«Այսինքն` մենք տեսնում ենք, որ զինծառայողները հայտնվում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո։ Դրանք սովորաբար լինում են տարբեր տեսակի տեսագրությունների` հարցաքննությունների կամ ակնհայտ անմարդկային վերաբերմունքի, հարվածների տեսքով։ Եթե դրանք բոլորը հաշվենք, երևի շուրջ 20 մարդու մասին է խոսքը»,– ասաց Կիրակոսյանը։

Ինքնությունը հաստատված գերիներից 9-ի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ` միջանկյալ միջոց կիրառելու համար։ Մյուսների համար նրանց ընտանիքների անունից դիմումներ են ներկայացրել այս ուղղությամբ աշխատող փաստաբանների խումբը, որոնք ևս իրենց գործողությունները համապատասխանեցնում են ՀՀ իշխանությունների հետ։ 

Նշված 9 գերիների վերաբերյալ ՄԻԵԴ–ը` Հայաստանի դիմումի հիման վրա, Ադրբեջանի կառավարությունից պատասխան է պահանջել իր տարածքում գտնվող անձանց պահման պայմանների, գտնվելու վայրի, առողջական վիճակի, բուժօգնության տրամադրման մասին։

9 գերիներից 5-ի մասին Ադրբեջանից պահանջված պատասխանի վերջնաժամկետը լրացել է երեկ` հոկտեմբերի 29-ին։ Եղիշե Կիրակոսյանը հույս հայտնեց, որ այսօր` հոկտեմբերի 30-ին, ՄԻԵԴ–ից որոշակի տեղեկություններ կստացվեն, և իրենք կկարողանան գերիների ընտանիքներին ինչ–որ լուր հայտնել իրենց հարազատների վիճակի մասին։

«Քանի որ մենք սկզբում դիմել էինք 5 հոգու հարցով, հետո նաև մյուսների, այդ 5 հոգու պատասխանի համար ՄԻԵԴ–ի սահմանած վերջնաժամկետը լրացել է, իսկ մյուսների համար ժամկետը լրանում է նոյեմբերի 3-ին»,– ասաց Կիրակոսյանը։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենիա Բաբայանը։

Մեկ այլ տարեց գերու` 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է  ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։ Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:

Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։

Տեսանյութը՝ սկզմբաղբյուրում