«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ՄԻՊ. Քրեական գործեր հարուցելու ցուցում տալու լիազորությունը չի մտնում վարչապետի գործառույթների մեջ

ՄԻՊ. Քրեական գործեր հարուցելու ցուցում տալու լիազորությունը չի մտնում վարչապետի գործառույթների մեջ

«Քրեական դատավարության օրենսգիրքն ունի սուբյեկտների հստակ շրջանակ այն մասին, թե ով ինչ ցուցում կարող է տալ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «վարչապետն ունի՞ լիազորություն ցուցում տալու, որ որևէ անձի դեմ քրեական հետապնդում սկսվի»: 

Արման Թաթոյանը պատասխանեց, որ մանրամասն ծանոթ չէ գրառմանը, իսկ լրագրողի կողմից դրա ընթերցումը լսելուց հետո նշեց. 

«Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահում է բացառապես դատախազին, և ոչ վարչապետին»:

Արման Թաթոյանի խոսքով՝ գուցե վարչապետն այլ իմաստով է ձեւակերպել իր նախադասությունը, բայց ինքը չի կարող Փաշինյանի փոխարեն ստուգաբանել վերջինիս գրառումը: