«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Միրզոյանը՝ կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Միրզոյանը՝ կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ նվազագույն կենսաթոշակի շեմ սահմանելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ընդդիմադիր գործընկերների դիտարկումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միրզոյանը, մասնավորապես, նշեց` երկու ամսվա կառավարությունը հսկայական դրական քայլ է կատարում, և սա պետք է արձանագրվի:

«Իմ զարմանքն ու տարակուսանքն եմ ուզում հայտնել այն մթնոլորտի առնչությամբ, որով ընթացավ այդ հարցի քննարկումը: Կառավարությունը բերել է նախագիծ, որով լուծվում է որոշակի թվով մարդկանց հարց: Հնչում են քննադատություններ, թե մնացածն ինչ են լինելու, ինչու է տասը և տասներկու տարվա ստաժ ունեցողների միջև անհավասարություն առաջանում: Այսպես, թե այնպես, չաշխատած մարդը, մեկ ամիս աշխատածը և տասը տարի աշխատածը ստանում են նույն կենսաթոշակը, հիմա այդ շեմը երկու տարով ավելացվում է: Կա նվազագույն շեմ, որից ներքև էական չէ, թե ով քանի տարի է աշխատել: Այդ շեմը վերաբերում է սովամահ չլինելուն: Մարդն աշխատել է մեկ տարի, թե տասը տարի, իրավունք ունի ապրել, նվազագույն ծախսեր հոգալ: Այս օրենքի նախագիծը դրա մասին է»,-նշեց Միրզոյանը:

Նա գործընկերներին հորդորեց սթափ և սառը վերաբերվել նմանատիպ հարցերին: Միրզոյանի կարծիքով` երկու ամսվա կառավարությունը հսկայական դրական քայլ է անում, և սա պետք է արձանագրվի:

«Եթե կան էական վերապահումներ, կարծում եմ, որ կարող եմ կոչ անել երկու ընդդիմադիր խմբակցություններին դեմ քվեարկել նախագծին»,-նշեց ԱԺ նախագահը:

Կենսաթոշակի նվազագույն շեմը 25 հազար 500 դրամ սահմանելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշել էր, որ միջոցառումը խրախուսելի է, սակայն չաշխատողի և աշխատողի հավասարեցումը խնդիր է: Նա նշել էր, որ քաղաքացիները հաճախ են դիմում, թե իրենք աշխատել են, ու չաշխատողներն իրենց հավասար են ստանում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշել էր, որ կարծիքով` 12 տարի աշխատածի ու չաշխատածի կենսաթոշակի չափերի տարբերությունը վերացնելը,  չի կարծում, թե կարևոր հարց է: Նա նշել էր, որ այսօր գործող օրենքով այդ ցուցանիշը 10 տարին է: Այսինքն է10 տարվա ստաժ ունեցողը և ընդհանրապես ստաժ չունեցողը ստանում են նույն չափի կենսաթոշակ: Եվ այդ չափը ուղղակի բարձրանում է` դառնալով 12 տարի: