«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Միշո. «Էդ օրը» (տեսահոլովակ)

Միշո. «Էդ օրը» (տեսահոլովակ)

2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան 7:10, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ էր սկսվել: Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:

«Շուշին չի ընկնելու, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է Շուշիի համար», - եռակողմ համաձայնագրի նախօրեին հայտարարում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Պատերազմից հետո արդեն պարզվեց, որ նոյեմբերի 7-ին ամբողջությամբ կորցրել էինք վերահսկողությունը Շուշիի նկատմամբ:

Պատերազմի 44-րդ օրը «հաղթելու ենք» հեշթեգով ապրող հանրությունը տեղեկացավ անասելի ցավոտ իրականության մասին: Մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնում, ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորուստ, Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև, հազարավոր զոհեր և վիրավորներ, գերիներ, անհայտ կորածներ, բազմահազար տեղահանվածներ, խեղված ճակատագրեր ու բազմաթիվ հարցեր:

Արցախյան երկրորդ պատերազմը անասելի ցավոտ որոշմամբ դադարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

Ապա՝ շրջափակում, 150000 բռնի տեղահանված, մահեր գաղթի ճանապարհին։ Արցախի կորուստ և վտանգված Հայաստան...

Տեսահոլովակ. Միշո. «Էդ օրը»