«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

«Մնացական Մարտիրոսյանին այս պաշտոնի նշանակելը նշանակում է՝ Մարտի 1-ի գործերով ապօրինի վճիռները համարել լեգիտիմ»

«Մնացական Մարտիրոսյանին այս պաշտոնի նշանակելը նշանակում է՝ Մարտի 1-ի գործերով ապօրինի վճիռները համարել լեգիտիմ»

Դատաիրավական համակարգում վեթինգի խոստում տված Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք ԲԴԽ-ի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ հանրահայտ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով ի դեպ, վերջերս ասաց, թե զղջացել է իր սխալների համար, նշանակվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ:

Factor TV-ի հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, իրավաբան  Արմեն Խաչատրյանն ասաց, որ Մնացական Մարտիրոսյանին այս պաշտոնի նշանակելը նշանակում է՝ Մարտի 1-ի գործերով ապօրինի վճիռները համարել լեգիտիմ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքը:

«Փաստորեն՝ ավելի քան 20-ամյա իմ իրավաբանական պրակտիկայում չեմ իմացել, որ հանցագործություն կատարած մարդը կարող է զղջալ և ազատվել պատժից։ Ես ուրեմն պետք է գամ այն հետևության, որ Նիկոլ Փաշինյանը հավանաբար, իսկապես, Մարտի 1-ին զանգվածային անկարգություններ հրահրել էր։ Ես պրովոկացիա եմ անում։ Ինձ որևէ մեկը չի կարող հետ համոզել այն համոզմունքից, որ 2008 թվականին քաղաքական իշխանությունը կրակել է սեփական ժողովրդի՝ խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքում էին ընտրությունների կեղծիքի դեմ»,- ասաց ՀԱԿ անդամը։

Ավելին՝ սկզբնաղբյուրի  տեսանյութում: