Նատալյա Մարտիրոսյան. Չի կարելի արմատից կտրել (տեսանյութ)
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի հայկական կոմիտեի անդամ Նատալյա Մարտիրոսյանը պատմում է Հայաստանի անկախացման շրջանի քայլերից մի ուշագրավ դրվագ։
Ես ուզում էի այ էդ էլ հիշեի, իմիջիայլոց, ես միշտ դրա մասին մտածում եմ, երբ որ անկախությունը արդեն հռչակվեց, և էն հրապարակի ժամացույցի վրա դրոշը դրվեց, և․․․ բայց սա օֆիցիալ չի եղել, ուրեմն էն ժամանակ դա ազգային, չէ ազգային չէ, Գերագույն խորհրդի Պրեզիդիում էր, բանի վրա, Բաղրամյանի վրա շենքն էր, և դրոշը, դեռ Սովետական դրոշը, ես երբեք չեմ մոռանա, էդ իմ վրա ավելի շատ ազդեց քանց թե էն հրապարակի մեծ մարդկանց հավաքը։
Ուրեմն եղել է կամերային քառյակ, նվագում էր։ Դրոշը հանեցին, բերեցին, էսպես բոլորիս առաջ ծալեցին, հա։ Մեր դրոշը բարձրացրեցին, էն մի դրոշը ծալեցին, հարգանքով, պատվով տարան ներս և հետո շամպայն բաժանեցին։ Այ դա գեղեցիկ էր։ Եվ պատկերացրեք կամերային քառյակի երաժշտության տակ։ Ու դա եղել է շատ ճիշտ քայլ։
Չի կարելի կտրել, չի կարելի ասել, որ՝ գիտես ինչ, Սովետական Հայաստանը մեր հետ ի՞նչ կապ ունի։ Հա, պայքարել ենք Սովետի դեմ, բայց մենք ունեինք նվաճումներ՝ մեր գիտությունը, մեր կրթությունը, մեր մշակույթը, դա մերն է։ Ո՞նց կլնի, եթե դա խորհրդանիշ է, եթե դա դրոշ է, քո պետության, ինչ որ ժամանակի քո պետության դրոշն է, դու իրավունք չունես անհարգելից վերաբերմունք ցուցաբերես։
Հարգանքով, պատվով, էն որ ասոսւմա “С почотным караулом” տարան ներս, երևի տարել են արխիվացրել են։ Ես հիշում եմ, ու իմ մոտ դա տպավորվեց որպես կարևորագույն տարր, որ չի կարելի արմատից կտրել։ Միշտ հիշում եմ «Համլետ»-ից էդ մի դրվագը, որ ասում ա неладно что-то в Датском королевстве. Распалась связь времен.”
Այ էդ ժամանակները, եթե սկսում են քանդվել, էդ նշանակում ա, որ դա ինչ-որ շատ վտանգավոր, շատ վատ, շատ, գիտե՞ք ինչ, էսօրվա խնդիր լուծող, բայց դարերից եկած խնդիրները ոտնահարող գաղափար է։


