«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Օրենքի ուժով պետք է սահմանել, թե որոնք կարող են լրատվամիջոց համարվել

Օրենքի ուժով պետք է սահմանել, թե որոնք կարող են լրատվամիջոց համարվել

Ավարտվեց ավազակապետության ողբերգական քսանամյակը։ ՀՀԿ-ն մի քիչ էլ կծվծվա ու վերջ։ Քոչարյանականներից ընդհանրապես ոչ մի խայթոց անգամ իրատեսական չի, թեև կարելի է ասել, որ Վիգեն Սարգսյանի դեմքով Քոչարյանն էր իշխանություն վերցրել ՀՀԿ-ում։

Այժմ, պետական գործերից բացի, չափազանց կարևոր է ավազակապետության քարոզչամեքենան կոտրելը։ Տեսնում ենք ոնց են Աշոծյանի, Շարմազանովի, էն ախմախ Մենուայի, կամ թեկուզ Շահնազարյանի ու քոչարյանականների մի տզզոցն անգամ 100-ից ավել կայքերով, հեռուստաալիքներով, թերթերով ու ռադիոկայաններով տիրաժավորվում, ու, այո, դեռևս կարողանում են ստեղծել հասարակական կարծիք։ Ճիշտ է, ոչ նախկին ուժգնությամբ, բայց, այնուամենայնիվ ազդեցությունուն ունեն։

Անաչառ փոքրաթիվ լրատվամիջոցներն ամեն օր զբաղված են նախկինների քարոզչամեքենայի կեղծ լուրերը հերքելով, կամ էլ շատ հաճախ ընկնում են նման լուրերի ազդեցության տակ, ինչից տուժում է ընթացիկ լրատվությունը։ Մի փոքրիկ դիլետանտություն, զգոնության մի փոքր կորուստ ու նախկինների սուտն ու կեղծիքը նախկին թափով տարածվում է։

Օրենքի ուժով պետք է սահմանել, թե որոնք կարող են լրատվամիջոց համարվել։ Սահմանումը մոտավորապես պետք է լինի այսպես.

  • նախ կառավարությունում, ԱԺ-ում կամ նախագահականում լրատվամիջոցների հավատարմագրումը պետք է կատարվի ոչ թե ըստ դիտումների, լսարանի կամ տպաքանակի, այլ պետք է լրատվամիջոցը մոնիտորինգի ենթարկել և պարզել. եթե լրատվամիջոցի տեղեկությունների գոնե 30 % սեփական չեն, տվյալ լրատվամիջոցը հայտարարվում է լուրերի տարածման միջոց, ինչը չպետք է հավասարեցվի սեփական լուրեր ունեցող լրատվամիջոցների կարգավիճակին և մերժել հավատարմագրումը...
  • գովազդատուներին պետք է ազատագրել նախկինների քարոզչամեքենայի ճիրաններից, որպեսզի անաչառ լրատվամիջոցները գոյատևելու հնարավորություն ունենան։

Ստեղծեք հնարավորություններ և ես մինչև վերջին պտուտակը կոչնչացնեմ միշիկական քարոզչամեքենան.

Արմեն ֆոն Գևորգյան