«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Ոստիկանները ուժ կիրառելով՝ Եռաբլուրից հեռացրել են զոհված զինծառայողների հարազատներին (տեսանյութ)

Ոստիկանները ուժ կիրառելով՝ Եռաբլուրից հեռացրել են զոհված զինծառայողների հարազատներին (տեսանյութ)

Ոստիկանները ուժ կիրառելով՝ Եռաբլուրից հեռացրել են զոհված զինծառայողների ծնողներին։

Նրանք այնտեղ էին հավաքվել կեսգիշերից ու նախատեսում էին մնալ մինչև առավոտ, որպեսզի Հայաստանի Անկախության օրը վարչապետ Փաշինյանին թույլ չտան մտնել Եռաբլուր։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիօկանական ուժերը խոչընդոտում են նաև լրագրողների աշխատանքը: Քիչ առաջ կարմիր բերետավորները քաշքշելով բերման էին ենթարկում զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց: Դրանից հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվեց, «Եռաբլուրի» եկեղեցու հտվածում մնացել էին զոհված զինծառայողների մի քանի ծնողներ: Սակայն կրկին իրավիճակը լարվեց, ոստիկանները հանկարծակի սկսեցին բերման ենթարկել տարածքում մնացած զոհվածների ծնողներին: Նաեւ հրելով տարածքից հեռացրին լրագրողներին ու օպերատորներին՝ արգելելով տեսանկարահանել ու լուսանկարել:

Լրացված. «Եռաբլուրից» բերման է ենթարկվել մոտ 30 ծնող, նրանցից երկու կին մարմնական վնասվածք ունեն, նշում է փաստաբանը: