«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. Պարտված իշխանությունը հակված է անընդհատ զիջումների

Արմեն Խաչատրյան. Պարտված իշխանությունը հակված է անընդհատ զիջումների

Գործող իշխանության ներկայացուցիչները իրավունք չունեն խոսել խաղաղությունից, քանի որ ժամանակին իրենք են տարել Հայաստանին պատերազմի, ավելին՝ իրենք չեն կարող առաջնորդել խաղաղության գործընթացը, քանի որ բանակցություններին վերաբերվում են որպես զիջելու արվեստի այն դեպքում, երբ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) վարչության անդամ, իրավաբան  Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի կարծիքով պարտված իշխանությունը հակված է անընդհատ զիջումների։ Խոսելով երկրում ստեղծված ծանր իրավիճակի, մեկը մյուսին հաջորդող աղետալի պատահարների մասին՝ բանախոսն այն համոզմունքը հայտնեց, որ առաջնային պատճառը երկրում տիրող անբարո մթնոլորտն է, քանի դեռ համատարած ամբարոյականություն է տիրում, աղետներ միշտ էլ լինելու են։

Ավելին՝ տեսանյութում.