Փաշինյանը գնում է կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրմանը, որը ներկայացնում է որպես «կադաստրի վկայականի» ձեռքբերում. Զուրաբյան

Փաշինյանն ավելի է լկտիացրել ու ագրեսիվացրել Ադրբեջանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Փաշինյանը կիրառեց դիվանագիտության մեջ չտեսնված տեխնոլոգիա․ նա որոշել է «առևտուր» չանել: Նա գնում է է կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրմանը, որը ներկայացնում է որպես «կադաստրի վկայականի» ձեռքբերում»:
Անդրադառնալով անկլավների թեմային, Զուրաբյանը նկատեց․ «Եթե մենք անկլավների հարցը լուծում ենք, դա ստեղծում է պայթյունավտանգ օջախներ: Անկլավների հարցը պետք է լուծել այն ժամանակ, երբ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հաստատվի փոխադարձ բարիդրացիական մթնոլորտ: Անկլավների տերիտորիալ գումարների մեծությունը հավասար են իրար: Անկլավները պաշտոնապես կարող են որպես փոխանակում ձևակերպել»:
Ամբողջական՝ տեսանյութում: