«  Հոկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Փաշինյանը փորձում է թաքցնել մեր ժողովրդից իր քաղաքականության ամբողջական տապալման մասշտաբները. Լևոն Զուրաբյան

Փաշինյանը փորձում է թաքցնել մեր ժողովրդից իր քաղաքականության ամբողջական տապալման մասշտաբները. Լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է թաքցնել մեր ժողովրդից իր քաղաքականության ամբողջական տապալման մասշտաբները, Factor TV-ի հետ զրույցում նշում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Զոհաբերելով Արցախը, նա խոստանում էր ստանալ երաշխիքներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության համար, ի՜ր իսկ արտահայտությամբ՝ Հայաստանի «կադաստրի թուղթը»։

Այս «քաղաքականության» արդյունքը.

  • ամբողջությամբ եւ վերջնականապես  կորցրեցինք բազմահազարամյա պատմություն ունեցող Արցախի հայոց աշխարհը, ինչի հետ համեմատելի մի բան եղել էր հայոց այլ աշխարհների հետ 1915 թվականի Ցեղասպանության օրոք
  • չնայած Փաշինյանի այդ հաշվարկված զոհաբերությանը,  Հայաստանի իշխանության ներկայացուցիչների գնահատականով «շաբաթների ընթացքում» մեզ սպառնում է Ադրբեջանի նոր հարձակում, այս անգամ մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա
  • ֊Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են հետապնդել Սյունիքի տարածքով տրանպորտային կապ ստեղծելու պլանի իրականացումը
  • Հայաստանը միակողմանիորեն ճանաչեց Լեռնային Ղարաբաղը եւ անկլավները որպես Ադրբեջանի մաս, բայց Արեւմուտքը, հայառակ Փաշինյանի հավաստիացումների,  անկարող գտնվեց բերելու Ադրբեջանին բանակցությունների սեղանի մոտ  եւ նրան պարտադրելու Հայաստանի նկատմամբ  ստանձնելու փոխադարձ պարտավորություններ։

Անկեղծ եմ ասում, ես պատմության մեջ դեռ նման բանի չեմ հանդիպել, երբ երկրի ղեկավարը, պատերազմով լինի թե բանակցություններով, ամեն ինչ հանձնում է հակառակորդին եւ փոխարենը ոչինչ չի ստանում, բայց եղածը մատուցում է որպես հաղթանակ։

Նաեւ չգիտեմ, ո՜վ է ավելի անբարոյական, նա՜, ով այդպես է վարվում, թե նրան հավատացողնե՜րը»։