«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Փաշինյանն՝ Ալիևի հետ պայմանավորվածության մասին (տեսանյութ)

Փաշինյանն՝ Ալիևի հետ պայմանավորվածության մասին (տեսանյութ)

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումը և պայմանավորվածությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  տարածաշրջնային կոմունիկացիաների բացման զբաղվող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբ քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են երեք երկրների փոխվարչապետները: Այդ պայմանավորվածությունն արձբնագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եվ ահա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը այս ամենն արձանագրվեց»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո: «Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան ու Ռուսաստան, Ադրբեջանն էլ երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ»:

Նրա խոսքով՝ նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ. «Այսինքն՝ երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի ու Գյումրիից Կարս երկութուղի նույնպես գոյություն ունի: Բայց այս ամեն ինչը ասում եմ, որ մենք պետք է սկսենք շինարարությունը, իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, իհարկե, աշխատանքի մի մասն արդեն իսկ արված է, բայց հիմա պետք է գործնական ու ամենօրյա աշխատանով լուծենք այս խնդիրը»:

Նա նշեց, որ այս հարցով նեղ կազմով խորհրդակցություն կանեն. «Մեր ցանկությունն է օր առաջ ունենալ երկաթուղին, ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության ու նախագծի նշանակությունը, բայց, մյուս կողմից, չեմ էլ ուզում թերագնահատել. սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, հույս ունեմ, ճշգրիտ ձևով կիրագործենք, որն էլ էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, քաղաքական ու անվտանգային միջավայրը», - ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանն ու Ալիևը  Բրյուսելում համաձայնության են հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն էր։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը: «Երկաթուղիների մասով կա համաձայնություն՝ սահմանային ու մաքսային հսկողությունը փոխադարձության սկզբունքով իրականացնելու շուրջ։

Նշենք, որ ՝ գերիների վերադարձի հարցում բանակցություններից հետո որևէ համաձայնության մասին չի հաղորդվել: